Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Ալեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». լուսանկար

Yerkir.am-ը գրում է.

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ էր հրապարակել «Իսպանիա» վերտառությամբ: Լրատվամիջոցները միանգամայն օրինաչափորեն լուր տարածեցին, որ վերջինս վայելքների մեջ է այս անգամ Իսպանիայում: Հասարակության սուր արձագանքից հետո՝ ուշ երեկոյան, Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանը գտնվում է ՀՀ-ում, մասնակցել է ՔՊ վարչության նիստին: Օգնականը նաև նշել էր, որ Ալեն Սիմոնյանը պարզապես երեկ տեղադրել է Իսպանիայում հանգիստը ներկայացնող լուսանկարներ, որոնք արխիվային են՝ 2 տարվա վաղեմության:

Աբսուրդն այն է, որ ԱԺ նախագահի օգնականը մեղադրում է լրատվամիջոցներին, թե ինչո՞ւ չեն զանգել, հարցրել այդ լուսանկարների տարիքը: Սա նշանակում է, որ պետական բարձրագույն մարմնի ղեկավարը ոչ միայն չի գիտակցում սեփական կարգավիճակի լրջությունը և հասարակությանը մոլորեցնող լուսանկարներ է տեղադրում, իսկ այնուհետև մեղադրում լրատվամիջոցներին ու հասարակությանը, այլև իրեն շրջապատել է նույնպիսի մարդկանցով, և նման զավեշտներով հասարակության շրջանում է՛լ ավելի է անլրջացվում պետության այդ կարևորագույն ինստիտուտը: Սա՝ այն դեպքում, եթե, իհարկե, հավատանք որ դրանք իսկապես հին լուսանկարներ են:

Այս աջաբսանդալից մեկ կարևոր բան էլ իմացանք: Երկու տարի առաջ՝ հետպատերազմյան ծանրագույն փուլում, երբ Արցախում տասնյակ հազարավոր մարդիկ անտուն էին, երբ իրենք՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, զուգահեռ նախապատրաստում էին Արցախի ամբողջական հանձնումն ու հարյուր հազարավորներին գաղթական դարձնելու դավադիր  ծրագիրը, Ալեն Սիմոնյանը Իսպանիայում հանգստանում էր մի վերնաշապիկով, որի գինն արժե 550 եվրո, իսկ մեկ այլ հարթակում 950 դոլար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031