Skip to main content

Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Լրահոս

Ոստիկանները կանգնեցրել և խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) որդու անձնական ավտոմեքենան, պառկեցրել են գետնին, քաշել մազերից

Ոստիկանները կանգնեցրել և խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու անձնական ավտոմեքենան, կիրառել ֆիզիկական ուժ, ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։

Ավտոմեքենան կանգնեցնելու պատճառը «ուժեղացված ծառայությունն էր», գետնին պառկեցնելունը՝ «ախպերս, ի՞նչ եք ուզում» արտահայտությունը, մեքենան չվերադարձնելունը՝ «քննարկման փուլում է» հիմարությունը։

Խուզարկության արդյունքում քրեաիրավական գնահատման ենթակա ոչինչ չի հայտնաբերվել։

Լրացում. Վալերի Կարապետյանը Արցախում եղել է իմ ուսանողը։ Ցանկացած երրորդ անձանց հետ շփման ընթացքում վերջինս դրսևորում է բացարձակ համեստություն և հարգալից վերաբերմունք, ուստի վարչարարության ընթացքում վերջինիս կողմից որևէ ավելորդության ցուցաբերում բացառում եմ»,–գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև