Skip to main content

Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Լրահոս

Ահազանգ. ֆերմերները զանգվածաբար վաճառում կամ հարկադիր մորթի են ենթարկում անասուններին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Պետական լուրջ աջակցության բացակայությունը, կաթի մթերման ցածր գները, անասնաբուժական խնդիրներ, անասնակերի պակասը և արոտավայրերի անհասանելիությունը…

Այս և բազմաթիվ այլ խնդիրները հանգեցրել են նրան, որ Շիրակի մարզի ֆերմերները ստիպված են ծայրահեղ քայլերի դիմել՝ զանգվածաբար վաճառում կամ հարկադիր մորթի են ենթարկում անասուններին։

Ֆերմերների կարծիքով՝ կաթնային անասնապահությունը շատ ավելի մեծ ծախսեր է պահանջում, և կա նաև ռիսկերի ավելի բարձր տոկոս։ Ամբողջ մարզով մեկ ֆերմերներն ահազանգում են ՝ իրենց առաջարկում են կաթը հանձնել կոպեկներով, և դա լավագույն դեպքում։ Այսօր առաջարկվող գները շատ ցածր են՝ լիտրի համար 160 դրամ։ Նման ցածր գներով մեծ վնասով են աշխատում շիրակցի ֆերմերները։ Կաթի մթերման նման ցածր գները Շիրակի մարզում պահպանվել են վերջին տարիների ընթացքում։ Բայց չէ որ այս ընթացքում ամեն ինչ շատ է թանկացել ՝ և կերը, և պարարտանյութը, և վառելիքը։

Անասնապահական ոլորտը չի հանդուրժում անտարբերությունը և անորոշությունը։ Եվ միայն իշխանության կողմից տրված դատարկ խոստումներով, թե ինչպիսի փոխհատուցումները կարող են փրկել մարզում կաթնային անասնապահությունը, խնդիրը չի լուծվում։ Իսկ շիրակցի ֆերմերներին մնում է հաշվարկել կորուստները և եզրակացություններ անել։

Պետական թիրախային աջակցությունը և կաթի մթերման գների բարձրացումը մինչև առնվազն 210-230 դրամ կարող է փրկել ֆերմերային տնտեսությունները: Սա այն նվազագույնն է, որը թույլ կտա ֆերմերներին պահպանել իրենց անասունների գլխաքանակը և չփակել ֆերմաները»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև