Skip to main content

Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Լրահոս

Արաբկիրի թաղապետարանում խուզարկության շրջանակներում ձերբակալվել է 8 անձ

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հավելումն Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ նախօրեին այս հարթակում հրապարակված տեղեկատվության՝ հայտնում եմ հետևյալը․

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:

Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։

Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննության հետագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 3-ին, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել, բերման էին ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալը: Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաև Ազատյանի մյուս տեղակալը՝ Գեղամ Կարապետյանը։

Դատարանն Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև