Skip to main content

Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Լրահոս

Մենք պարտվել ենք և կորցրել ենք վերահսկողությունը Արցախի նկատմամբ. Զարեհ Սինանյան

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Սփյուռքում քիչ հայեր են մնացել, որ աջակցում են գործող իշխանություններին:

Լրագրողների հետ զրույցում Սինանյանը պնդեց՝ դա իրականությանը չի համապատասխանում:

«Միշտ էլ Սփյուռքում եղել է դժգոհութուն, օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն, դա շարունակվում է նաև հիմա»,- ասաց նա:

Ըստ նրա՝ հիմա դժգոհությունը կապված է նրա հետ, որ մենք պարտվել ենք մի պայքարում, որին պետք է պատրաստվեինք 30 տարի:

«Մենք կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիրցներն իրենց պատմական հայրենիքից զրկվել են: Մեր մի քանի հազար տարվա պատմությունն այս պահին ընդհատվել է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, Դուք ասում եք պատմական հայրենիք է, նա արձագանքեց.

«Դա այդ մարդկանց պատմական հայրենիքն է: Մուշը, օրինակ, իմ պապիկի ծննդավայրն է, պատմական հայրենիք է ինձ համար, բայց ՀՀ սահմանում չի գտնվում: Ես ձեզ Մուշի օրինակն եմ բերում, որ Արցախը հասկանաք»:

Հարցին՝ Արցախն ո՞վ հանձնեց՝ Ռուսաստա՞նը, նախկիննե՞րը, թե Արցախի իշխանությունը, Սինանյանը նշեց, թե մենք ազգովի չպատրաստվեցինք Արցախը պաշտպանելու համար:

«94 թվականից հետո ունեինք բացառիկ հնարավորություն մեր այդ ձեռքբերումը պաշտպանելու, չարվեց, դրա հետ մեկտեղ չկարողացանք ստեղծել այն դիվանագիտական համակարգը, հարաբերությունների ամբողջ կոմպլեքսը, որ մեզ հնարավորություն կտար ապահովել որոշ երկրների աջակցությունն այդ հարցում»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ մենք ասելով ում նկատի ունեք, նա ասաց՝ հայ ազգը:

Դիտրակմանը՝ ձեր իշխանությունն է Արցախը համարել Ադրբեջանի մաս, նա արձագանքեց.

«Համարե՞լ, անցանք կենացների, մնում է մի  հատ կենաց ասեք»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև