«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից | Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ հորդորով հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը | «Պատմություն կարդա, Պետրո՛ս, բայց ոչ տիկին Ժաննայիդ դասագրքերով»․ Վահե Սարգսյան | Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ. «Հրապարակ» | Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ՌԴ-ի հետ թշնամանում ես, փակուղի ես մտնում լիարժեք կերպով | Իվետա Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին. «Ստի ու կեղծիքի մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ» | Մարդիկ պատրաստ են քվեարկությամբ փոփոխություն բերելուն․ Դավիթ Անանյան | Առաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում. Փաշինյան | Եթե Իոաննիսյանի գրառումը չհեռացվի, ԼՀԿ-ն շարունակելու է գործընթացը․ Էդմոն Մարուքյան | «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ նախաձեռնված 2 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լրահոս

Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ և կադմիում

Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ կանանց հիգիենիկ տակդիրները թունավոր մետաղներ են պարունակում՝ կադմիում, արճիճ եւ մկնդեղ։ Հետազոտությունը հրապարակվել է Environment International (EnvInt) գիտական ամսագրում։

Տակդիրները հատուկ մտահոգություն են առաջացնում, քանի որ հեշտոցի լորձաթաղանթը քիմիական աբսորբցիայի ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մարմնի մյուս մասերը։ Բացի այդ, այդ պարագաներից օգտվում է կանանց 50-80 տոկոսը դաշտանի ժամանակ։

Հայտնի է, որ թունավոր մետաղները բարձրացնում են տկարամտության, անպտղության, դիաբետի, քաղցկեղի եւ հղիության տարբեր բարդությունների վտանգը։ Դրանք կարող են վնասել լյարդը, երիկամները եւ ուղեղը, ինչպես նաեւ սիրտ- անոթային, նյարդային եւ էնդոկրին համակարգերը։

Հետազոտողները գնահատել են 16 մետաղների (մկնդեղ, բարիում, կալցիում, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ, երկաթ, մանգան, սնդիկ, նիկել, սելեն, ստրոնցիում, վանադիում եւ ցինկ) մակարդակները 14 տարբեր մակնիշների 30 տակդիրներում։

Պարզվել է, որ մետաղներն առկա են եղել բոլոր տեսակի տակդիրներում։ Ոչ մի պարագա չի ունեցել մետաղների մեծ մասի ավելի փոքր խտություն։ Արճիճի մակարդակներն ավելի բարձր են եղել ոչ օրգանական տակդիրներում, բայց մկնդեղն ավելի շատ է եղել օրգանական տեսակներում։

Գիտնականների խոսքով՝ վնասակար մետաղները կարող են տակդիրներում հայտնվել մի քանի ճանապարհով. բամբակե հումքը կարող է այդ նյութերը կլանել ջրից, օդից կամ ընդերքից մոտակա աղտոտողից (օրինակ, եթե բամբակն աճել է արճճի գործարանի կողքին)։ Կամ թույները միտումնավոր ավելացրել են արտադրության ժամանակ որպես պիգմենտ, սպիտակեցնող, հակաբակտերիալ միջոց կամ այլ բաղադրիչ։

Առայժմ պարզ չէ, թե նպաստում են արդյոք այս հետազոտության ընթացքում հայտնաբերված մետաղները որեւէ բացասական հետեւանքին առողջության համար։

Թիմը մտադիր է ստուգել, թե որքան թույներ կարող են տակդիրներից յուրացվել օրգանիզմում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031