Skip to main content

Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Լրահոս

Բնակարանից վտարել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային. մանրամասներ

քաղաքի Արաբկիրի 19 փողոցի 10-րդ բնակարանի բնակիչներ 45-ամյա Քրիստինե Արզումանյանին և նրա 7-ամյա երեխային Հարկադիր կատարման ծառայությունը վտարեց իրենց բնակարանից, գրում է Shamshyan.com-ը:

Քրիստինեն և երեխան Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Ղրիմյանի ընտանիքի անդամներն են:

Ըստ կայքի, պատճառը Քրիստինեի կողմից 17 տարի առաջ տոկոսով գումար վերցնելու դիմաց տան առուվաճառքի պայմանագիր կնքելն է։

Քրիստինե Ա․-ն նշել է. «17 տարի առաջ գումար էր հարկավոր, որպեսզի հայրիկիս վիրահատության ծախսերը հոգամ և գումար եմ վերցրել անհատից՝ Արա Մուրադյանից 1500 դոլար՝ ամսական 10 տոկոսով։ Նոտար Էմմա Շաբոյանը կնքել է պայմանագիրը և ինձ ասել, որ 1 ամսով իմ տունը վաճառեմ Արայի վրա և հենց գումարը վերադարձնեմ նա նորից տունը ինձ վրա կվաճառի։ Հետո պետք է պարզվեր, որ այդ նոտարը ևս իրենց խարդախներից է, իսկ այդ ժամանակ ես չէի հասկանում ինչ է կատարվում, միայն մտածում էի՝ արագ գումար ճարեմ՝ ինչ պայմանով էլ որ լինի, որպեսզի փրկեմ հայրիկիս կյանքը։ Մեկ  ամիս հետո իրենց գումարը և 10 տոկոսը հինգ հոգու ներկայությամբ հետ եմ վերադարձրել։

Դրանից  1 շաբաթ հետո զանգում եմ, ասում՝ տեսնեմ երբ է Արան գալու, տունը իմ անունով անենք, պատասխանում է, որ էդ տունը արդեն իրենն է։ Այդտեղից սկսվում է այս պատմությունը։ Խարդախություններով տունս վերցնում, իրենցով են անում։ Հետո այդ տունը Արան վաճառում է Չարխի Ֆալաքյանին, ով ևս նրա ընկերն է, ինչքան էլ իրենք միայն գնորդ ներկայացնեն։ Երեկ՝ հուլիսի 3-ին, մեզ վտարել են և ես ու 7-ամյա երեխաս, ում հայրիկը հանուն հայրենիքի զոհաբերել  է իր համար ամենաթանկը՝ կյանքը, հայտնվում ենք բաց երկնքի տակ։ Մեզ վտարել են, իսկ ոստիկանությունը փոխանակ օգնի, ուզում է երեխային տանի մանկատուն»։

Վերջում զրուցակիցը հայտնել է, որ միայն խնդրում է բարեգործ մարդկանց իր և երեխայի համար կացարան, քանի որ ինքը համոզված է, որ իր պայքարի արդյունքում արդարությունը հաղթելու է և  տունը կրկին իրենցն է լինելու։

Facebook
Twitter

Կարդացեք նաև