Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին, գրել է․
Տիկին Լուսինե Բադալյան այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում որ անսահման հպարտություն եք ապրել 🙂
Քանդված շինությունները, մարդկանց այգիներով, վարելահողերով անցնող սահմանային փշալարե՞րը, անձնվելիք ճանապարհը եւ կամու՞րջը։ Միգուցե դպրոցից 60 մետր ներքեւ կառուցվող պա՞տը Ադրբեջանի դրո՞շը
Ի՞նչ եք տեսել , ասեք մենք էլ տեսնենք, հպարտանանք ձեզնով:
Հիշեցնենք, որ Կիրանց այցի վերաբերյալ Լուսինե Բադալյանը մեկնաբանություն էր գրել՝ նշելով, որ անսահման հպարտություն է ապրել իր տեսածով և թող երկիրը քանդելը այդպես լինի։


















































