Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի. Հանրապետության հրապարակ

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ մինչ ԱԺ արտահերթ նիստը` Նիկոլ Փաշինյանը հավաքել է ՔՊ-ի իր մտերիմ շրջապատին ու տեղեկացրել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու` առանց հստակ նշելու, թե խոսքն ինչի մասին է: Չի բացառվում է, որ այդ ընթացքում Փաշինյանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս կոնտեքստում Փաշինյանը նշել է, որ իրեն հիմա պետք է լայն կոնսոլիդացիա` մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ:

Փաշինյանն իշխանության է մնում ՀՀ-ում Արևմուտքի աջակցությամբ՝ընդդիմության ցույցերը բիրտ ուժով և լուսաձայնային նռնակներով ցրելուց հետո ԱՄՆ-ն, արևմտյան ոչ մի դեսպանատուն չքննադատեց Փաշինյանին և ՔՊ-ին: Դա ունենալու է իր գեոպոլիտիկ գինը՝Փաշինյանը ՀՀ-ն պետք է «պոկի» ՌԴ-ից, դուրս բերի ՀԱՊԿ-ից ու որդեգրի վառ արևմտամետ արտաքին քաղաքական վեկտոր: ԱՄՆ-ն ակտիվացնում է ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում: Վաշինգտոնին անհրաժեշտ է «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ռուսական ազդեցության թուլացումը ՀՀ-ում և Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի երկրների դուրս բերումը ռուսական ռազմա-քաղաքական ազդեցության գոտուց:

Փաշինյանն երկրի ներսում չունի ժողովրդական, հանրային աջակցություն՝սոցհարցումները նույնպես ցույց են տալիս ՔՊ-ի ցածր վարկանիշ, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն ու թիմը հենվելու են հակառուսական, արևմտամետ արտախորհրդարանական ուժերի՝ՔՊ-ի սատելիտ կուսակցությունների վրա:

ՔՊ-ն այդ «մարդ-կուսակցություններին» առաջարկելու է բարձր պաշտոններ և մուտք ապագա ԱԺ՝դրա դիմաց նրանք պետք է իրականացնեն ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության և հակառուսական քարոզչություն:

Այդ կերպ Փաշինյանը փորձելու է ներքաղաքական կոնսենսուսի իմիտացիա իրականացնել՝թե իբր քաղաքական ուժերը և ՀՀ քաղաքացիները ցանկանում են, որպեսզի ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից և սերտացնի կապերն Արևմուտքի հետ:

Դա իհարկե հանգեցնելու է ՌԴ-ի կոշտ արձագանքին՝տարբեր ուղղություններով, այդ թվում տնտեսական, քաղաքական լծակների օգտագործմամբ:

Փաշինյանի և թիմի հակառուսականության համար թանկ գին են վճարելու շարքային ՀՀ քաղաքացիները, հայոց պետականությունը:

Հանուն իշխանության պահպանման Փաշինյանը պատրաստ է ՀՀ-ն վերածել «գեոպոլիտիկ կամիկաձեի»՝ԱՄՆ-ՌԴ, Արևմուտք-ՌԴ հակամարտության մասնակցի:

Եթե ՀՀ-ն վերածվի հակառուսական, հակաիրանական պլացդարմի, իսկ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ ջերմացումը հենց դա է ենթադրում, ապա ապագա պատերազմին ընդառաջ ՀՀ-ն միայնակ է մնալու թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի օրերին:

© Площадь Республики/Հանրապետության հրապարակ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031