Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին և սեպտեմբերին հրավիրել Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ։

235 տարի առաջ այս օրը համաշխարհային պատմագրության մեջ ամրագրվեց ոչ միայն որպես ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության համար ֆրանսիացի ժողովրդի արդար պայքարի, այլև համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ժողովրդա-վարության հաղթանակի օր։

Ոգեշնչվելով համամարդկային նշանակություն ունեցող այդ բարձր արժեքներից՝ Հայոց ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում ապաստանած բազմաթիվ հայորդիներ ստեղծագործել, արարել և նույնիսկ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Ֆրանսիայի, նրա ազատության և նրա դավանած արժեքների։ Այս համատեքստում ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայում պետական ամենաբարձր մակարդակով հայազգի զավակներին արժանին մատուցելու համար, որոնց թվում էր Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը, ում աճյունն ընթացիկ տարվա փետրվարին Ձեր որոշմամբ տեղափոխվեց Պանթեոն։

Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները, որոնք խարսխված են դարերի փորձությունները հաղթահարած և թրծված անկեղծ բարեկամության, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքերի վրա։ Այդ հարաբերությունների բնույթի և բովանդակության մասին են փաստում բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակ¬ցությունը՝ հնարավորություն տալով նախանշել մեր պետությունների միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղիները։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար հայ ժողովրդի կողքին կանգնելու, մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու Ձեր վճռական հանձնառության և անմիջական դերակատարության համար:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ պետական այցով այս տարվա սեպտեմբերին Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը։

Վերստին շնորհավորելով և Ձեզ հղելով խաղաղության, զարգացման ու բարգավաճման լավագույն մաղթանքներ Ֆրանսիայի միասնականությունը և հերոսական պատմությունը խորհրդանշող տոնական այս օրվա առթիվ՝ խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը:

Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև