Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղերք թուրքերի հետ կիսատ թողած գործ ունենք, պիտի քշենք. Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է

Այսօր` հուլիսի 14-ին, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է:

Գեներալ — լեյտենանտը ծնվել էր 1956թ․-ի հուլիսի 14-ին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում։ 1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ամուսնացած էր Նազիկ Ամիրյանի հետ, ուներ 8 զավակ։ Որդիներից Կարեն Գրիգորյանը Վաղարշապատ քաղաքի նախկին քաղաքապետն է։

Մանվել Գրիգորյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 1989 թվականին դարձել է Էջմիածին քաղաքում ստեղծված կամավորական ջոկատի ղեկավար։ 1990-1993 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ռազմաճակատի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, 1993-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի տարածքում ընթացող մարտական գործողություններին։ Մանվել Գրիգորյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆիզուլու, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողությանը։ 1999 թվականի դեկտեմբերից զբաղեցրել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Վազգեն Սարգսյանին։

2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ 2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանն ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։

Մանվել Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք պետական և գերատեսչական մեդալներով։ 1994 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նույն թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 2000 թվականին պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան և ստացել «Արցախի հերոս» կոչում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև