ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ Եղվարդի «Լճեր» կոչվող տարածքում կործանված ինքնաթիռը ՊՆ ինքնաթիռ է:
«Յակ-52 ինքնաթիռը պատկանում է ՊՆ-ին, այն ուսումնամարզական ինքնաթիռ էր։ Պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», — ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ։ Ավիաաղետի մասին ահազանգը ստացվել է հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին:


















































