Վահե Հովհաննիսյան. Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
««Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում սկսում եմ հանդիպում-զրույցների շարք հանրային, քաղաքական գործիչների հետ, ովքեր ունեն ոչ միայն հստակ դիրքորոշում, այլև՝ պատկերացումներ և առաջարկներ՝ այսօրվա բարդագույն իրավիճակի լուծումների մասին։ Իմ գնահատմամբ՝ այսօր Հայաստանը հայտնվել է 2020-ի նախապատերազմական փուլի տրամաբանության մեջ, և պատմական աղետից խուսափելու համար անհրաժեշտ են բացառիկ գրագետ քայլեր։ «Հայկական օրակարգի» (նախագիծ, որ մեր կազմակերպությունը իրականացնում է արդեն երկու տարի) խնդիրն այս փուլում սա է. գտնել լուծումներ։ Չորս տարի առաջ, իմ հաշվարկով, մի 15-20 հոգի էինք, որ բոլոր հնարավոր ամբիոններից «գոռում էինք» մոտեցող աղետի մասին, բայց այդ ձայնը չլսվեց։ Այսօր ուզում եմ, որ խոսենք ավելի բարձր, որպեսզի վաղը ուշ չլինի։
Իմ առաջին զրուցակիցն Արմեն Աշոտյանն է՝ մարդ, ով իր գործունեության և սկզբունքների համար ավելի քան մեկ տարի է անազատության մեջ է, բայց շատ ավելի ազատ ու արդյունավետ աշխատանքային վիճակում է, քան՝ ֆիզիկապես ազատ շատերը։
կամ էլ դրսից (ոչ մի գեոպոլիտիկ գլոբալ խաղացողի շահ այս պահին դա չի ենթադրում)։ Հայաստանի արժեքը կբարձրանա, եթե մենք ոչ թե ուրիշների ցանկությունները միակողմանի բավարարենք, այլ ինքներս խնդիրներ ստեղծենք։ Օրինակ՝ բարձրաձայնենք, որ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի պատրաստ ենք հարվածել նրանց կրիտիկական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էքսպորտային նավթագազամուղերին կամ միջազգային երկաթգծերին։ Չգիտեմ, թե ՌԴ ՀՀ ներկայիս հարաբերություններում ինչպես է իսկանդերների վիճակը, բայց եթե նույն Ֆրանսիան պատրաստվում է մեզ զենք մատակարարել, ինչո՞ւ չենք բանակցում հեռահար ՍԿԱԼՊ հռթիռներ ձեռք բերելու ուղղությամբ։ Մեզ այնպիսի նեղ վիճակում են դրել, որ կարծես թե միակ արդյունավետ ռազմավարությունը կարող է դառնալ «պատին դեմ տված կատաղած ոչխարի» ռազմավարությունը։ Իհարկե այս ուղղության համար հարկավոր է մեծ ներքին լեգիտիմություն հաջորդ իշխանության համար։ Մյուս դառը ճշմարտությունն այն է, որ Նիկոլի խաղերը Արևմուտքի հետ մեզ արևմուտք չեն դարձնելու, այլ զարգացումների հաջորդ շրջափուլում ավելի մեծ կախվածության մեջ են դնելու Ռուսաստանի Դաշնությունից՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։
4. Բավականին լուրջ ներառական զանգվածային շարժման ականատես եղանք, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, ով փորձում է արթնացնել հասարակությանը։ Անկեղծ ասեմ՝ ես նրան վերաբերվում եմ մեծ հարգանքով, քո՝ բանտից արված հրապարակումներում տեսել եմ միայն հարգանք։ Այս մարդը իր մեջ առաքելություն գտավ՝ բաց խոսել ժողովրդի հետ՝ վերցնելով հսկայական պատասխանատվություն։ Մի բան, որ չեն ուզել կամ չեն կարողացել անել քաղաքական-հանրային-բիզնես էլիտաները։ Որո՞նք են Սրբազան շարժման առաջին փուլի հաջողությունները։
կենսունակ է դուրս գալիս այդ բուժումից։
Ուստի իրավիճակը շտկելու համար մենք պարտավոր ենք ավելի ճշգրիտ ընտրել հաջորդ փուլի և´ դոզան, և´ տևողությունը, և´ գուցե դեղը։
Մյուս կարևոր նրբությունն այն է, որ մի կողմից «նախկինները» դեռևս հանրային որոշ շերտերի համար non grata են, սակայն մյուս կողմից պետական կառավարման համապատասխան հմտություններ, գիտելիքներ, փորձ այլ, հատկապես, նորաթուխ քաղաքական շրջանակները չունեն։ Այս հարցում ևս հարկավոր է «ոսկե միջին» գտնել՝ ազնիվ և ուղիղ խոսելով հասարակության բոլոր շերտերի հետ։
Եվ երրորդը, հարկավոր է ոսկե կանոն դարձնել այն սկզբունքը, որի մասին բարձրաձայնում է Հանրապետականը. այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության։
Հարգանքով,
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
14.07.2024
Այս զրույցների շարքը շարունակվելու է կարևոր տրամաբանությամբ. այսօր Հայաստանում հակաիշխանական տրամադրությունների հսկա կուտակում կա, որոնց, սակայն, քիչ գործիչներ են տալիս քաղաքական տեսք և տրամաբանություն։ Ես չուզեցա շարքը հրապարակել աշնանը, քանի որ «ամառային արձակուրդ պատերազմից առաջ» ֆորմատը վախենալու չափ ծանոթ է, և հենց դա եմ ցանկանում կոտրել՝ այս ժամանակն օգտագործելով դաշտում առկա բոլոր առողջ ու կենսունակ մտքերը մի տեղ հավաքելու համար։ Հերթական «խոսքուզրույցը» չէ մեր նպատակը։ Այս շարքում կհանդիպեք նաև ցավոտ ու կտրուկ մտքերի, որոնց պիտի պատրաստ լինենք, քանի որ Հայաստանն այսօր իր վերջին հարյուրամյակի ամենածանր փուլն է ապրում։
Այսօր իր վրա կարևորագույն առաքելություն է վերցրել արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը՝ մեզ տանելով ներքին մաքրման և առողջացման գործընթացի միջով։ Սա իրոք կարևոր է, քանի որ հնարավոր է դարձնում ավելի սթափ և առողջացած հանրային ու քաղաքական աշխատանքը. Սրբազանը դնում է հիմքեր, որոնք պիտի լրացվեն և ուժեղացվեն լուրջ քաղաքական մտքով և քաղաքական բաղադրիչներով։ Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատներն այս կարճատև ու գուցե վերջին հանդարտ դադարը պիտի օգտագործեն ոչ թե որպես «ամառային արձակուրդ», այլ՝ որպես կարևոր փուլի համար նախապատրաստում»։


















































