Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Կոտայքում խնջույքի ժամանակ ծեծել են Գառնիի և Աբովյանի ոստիկանապետներին

Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կռվի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին ու հարձակվել են նրանց վրա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կեսգիշերին մոտ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի աջակողմյան հատվածում 2 տարբեր խմբավորումներ հարցեր պարզելու համար հանդիպել են, ու հնարավոր է իրենց մոտ ատրճանակներ, ինքնաձիգներ լինեն, որոնք հնարավոր է կռվի մասնակիցնրը օգտագործեն:

Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Նշված վայրում 100-ից ավելի անձ բարձրաձայն վիճաբանել ու հայհոյանքներ են հնչեցրել:

Ոստիկանները մոտեցել են նրանց և պահանջել, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունը, որից հետո նրանցից մի քանիսը հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա, ինչից հետո ոստիկանության Կոտայքի բաժնի պետ՝ Այվազյանը, Կոտայքի բաժնում հաշվառված ինքնաձիգով նախազգուշական 3 կրակոց է արձակել օդ:

Կրակոց արձակելու ժամանակ Այվզայնը ոստիկանության աշխատակիցներից ու կռվի մասնակիցներից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա է եղել: Կրակոցներից հետո  քաղաքացիները հարձակվել ու հարվածել են ոստիկանության աշխատակիցներին:

Ոստիկաններին հարվածող անձանցից Աղվան Թադևոսյանը նստել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և փորձել է դիմել փախուստի, սակայն բաժնի պետը բռնել է դեռևս բաց վիճակում գտնվող դուռը, որպեսզի նա չկարողանա դիմել փախուստի, սակայն Ա. Թադևոսյանը շարժի է դրել ավտոեմքենան և սկսել է վարել: Արդյունքում մոտ 20 մետր վարելուց հետո բաժնի պետը ընկել է ավտոմեքենայից:

Վիճաբանության մասնակիցներից Ահարոն Թադևոսյանի և էդգար Վարդանյանի հարվածների արդյունքում մարմնական վնասվածքներ է պատճառվել ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հ. Աթաբեկյանին, իսկ Ա. Թադևոսյանի կողմից «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոեմեքենան վարելու պատճառով մարմնական վնասվածքներ է պատճառվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Է. Այվազյանին:

Ի վերջո ոստիկանության ծառայողներին հաջողվել է բռնություն գործադրած անձանցից Է. Վարդանյանին, Մ. Հակոբյանին, միջադեպի մասնակիցներից Սամվել Առաքելյանին, Գագիկ Հարությունյանին, Սաշա Առաքելանին, Տիգրան Թևոսյանին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետը տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են, դեպքի փաստով էլ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև