Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ այս տեղեկությունը տրամադրել է ԱԳՆ-ն:
Ալիևի խոսքով՝ բանակցությունների իրական գործընթացը սկսվել է մոտ կես տարի առաջ։
Նա ընդգծել է, որ այս պահին բաց է մնում երկու հարց:
«Առաջինը, Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին գործնականում պասիվ է եղել»,- նշել է Ալիևը։















































