Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ոտանի տղու վրա խի ես կրակել, արա. քաղաքացին` Աբովյանի ոստիկանապետին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնում ոստիկանության պաշտոնյաների միջադեպի գործով։ Ըստ փաստաբանի` ամեն ինչ գլխիվայր է շրջվել։ Այսօր Armlur.am-ը հայտնել էր, որ երկու օր առաջ միջադեպ է եղել Կոտայքի մարզում։ Իրավապահները ահազանգ են ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։ Արդյունքում, իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին. նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել փախուստն ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան` մեքենայից կախված վիճակում, 20 մետր քարշ տալով վարել են մեքենան. իսկ Գառնու ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել, կան մեծ թվով ձերբակալվածներ։ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ զրուցեցինք միջադեպի մասին, որը միանգամայն այլ իրականություն ներկայացրեց։ «Ես այս պահին դեռեւս ներկայացնում եմ մեկ անձի շահեր, որը միջադեպին ներկա է եղել եւ ծեծի է ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժնի պետի կողմից։ Ըստ քաղաքացիների հայտնած հանգամանքների` ոստիկանության պաշտոնյաները` առանց համազգեստի, 4-5 ավտոմեքենաներով եկել մոտեցել են քաղաքացիներին, ինչ-որ ահազանգ ունենալով դեպքի կապակցությամբ, իբրեւ թե վիճաբանության նախապատրաստության մասին։ Կրկնում եմ` ոստիկանության տարբեր աշխատակիցներ` առանց համազգեստի, հարձակվել են քաղաքացիների վրա։ Մասնավորապես, սկսել են այդ ընթացքում նաեւ ծեծի ենթարկել, ավտոմատ հրազեն են գործադրել քաղաքացիների վրա։ Ըստ քաղաքացիների՝ ոստիկանապետն է կրակահերթ արձակել` առանց ներկայանալու ու առանց ներկայացնելու` իրենք ովքեր են, եւ քաղաքացիների մեջ տպավորություն է եղել, թե ինչ-որ խմբավորման կողմից հարձակման են ենթարկվում։ Ակնհայտորեն, վիճաբանության ժամանակ ոստիկանների կողմից դաժան ու բիրտ ծեծի են ենթարկվել քաղաքացիները, սակայն, սովորույթի համաձայն, բերման են ենթարկել քաղաքացիներին ու արդյունքում քրեական վարույթը նախաձեռնել են քաղաքացիների նկատմամբ ու նրանց են թիրախավորել։ Այսինքն` իրավիճակը միանգամայն այլ կերպ է ներակայացվել»։ Ըստ փաստաբանի` ոստիկանությունը, եթե անգամ օպերատիվ տեղեկություններ էր ստացել, պարտավոր էր ներկայանալ որպես ոստիկանություն` եւ համապատասխան գործողություններ իրականացներ ու բերման ենթարկեր, ոստիկանությունը իրավասու չէր` գնար, ծեծի ենթարկեր, հրազեն գործադրեր անզեն քաղաքացիների նկատմամբ, որոնց մոտ ոչ մի զենք չի եղել, նույնիսկ փայտ չի եղել։ «Ավելին` այն կարծիքին եմ, որ գործի քննությունը չպետք է իրականացվի տարածքային մարմնում, քանի որ քննչական կոմիտեն ու ոստիկանությունը նույն շենքում են, պետք է կենտրոնական ստորաբաժանումները քննեն»։ Մեր այն հարցին, թե, ըստ լուրերի, ոստիկանության Աբովյանի բաժնի պետին 20 մետր մեքենայով քաղաքացիները քարշ են տվել, ի պատասխան` Ասլանյանը ասաց. «Նման բան չի եղել, հակառակը` անգամ դիմումներ են ներակայացվել նախաքննական մարմնին, որ ներկա անձանցից մեկին` 2-րդ կարգի հաշմանդամին, հարվածել է երկու անգամ` մեկ անգամ բռունցքով, իսկ մյուսը ավտոմատի խզակոթով։ Ամեն ինչ գլխիվայր է շրջվել ու ոստիկանության անօրինականությունները մեկնաբանվում են հօգուտ ոստիկանության, հետեւաբար պետք է անաչառ քննություն իրականացվի»։ Armlur.am-ի ձեռքում է հայտնվել տեսանյութ, ինչպես է երկրորդ կարգի հաշմանդամի հարազատը պարզաբանում պահանջում Աբովյանի ոստիկանապետից,քանի որ նա ավտոմատի խզակոթով հարվածել է քաղաքացուն ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031