Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի ջրամբարներում 40 մարդու դի է հայտնաբերվել:
Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ը։
Նշվում է, որ դրանց թվում երկու երեխա կա։
Ջրահեղձների մարմինները, մասնավորապես, հայտնաբերվել են Բուրյաթիայի, Տիվայի, Բաշկորտոստանի, Ալթայի, Կրասնոյարսկի, Պերմի երկրամասերի, Մորդովիայի, Ռոստովի, Մուրմանսկի շրջանների ջրամբարներում։















































