Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթություն է հատուկ գործողության նպատակներին հասնելը, այլ ոչ թե ԱՄՆ ընտրությունների արդյունքները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը դուրս է եկել ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցապայքարից։
Այդ մասին ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում: Նա հայտարարել էր, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին`որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:


















































