Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Փաշինյանը պայքարում է Հայ Առաքելական եկեղեցու և ոչ թե հայ ազգի թշնամիների դեմ. «Հանրապետության հրապարակ»

«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքի խմբագրությունը ժամանակագրական հետազոտություն է իրականացրել այն իրադարձությունների, որոնք նախորդել են Նիկոլ Փաշինյանի պաշտոնական պատերազմին՝Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Այդ պատերազմի մեկնարկի խթան է հանդիսացել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջադրումն, որպես ազգային ընդդիմադիր շարժման առաջնորդի:

ԵՄ-ն, որպես տնտեսական և քաղաքական մերձեցման նախապայման է առաջարկում ԼԳԲՏ+ համայնքի իրավունքների առաջխաղացումն օրենսդրական մակարդակում: Բացի այդ, երեխաների սեքսուալիզացումը՝ընդունված կոնվենցիաներով, համասեռականության լեգիտիմացումը քրիստոնեությունում, տրանսգենդերները խորհրդարանում և ԼԳԲՏ-ի համայնքի ներկայությունը բարձր բյուրոկրատական պաշտոններում: Ինչպես է եվրոպական դաշինքը սկսած 2018թ.-ից ՀՀ-ում իշխող մեծամասնության միջոցով տարածում Արևմուտքում տարածված սեռական փոքրամասնությունների գերիշխանության գաղափարախոսությունն ու գենդերային շեղումները: Այդ ամենի մասին կարող եք կարդալ ալիքի հոդվածում:

Աշնանային քաղաքական սեզոնը հասարակությանը դնելու է վճռական ընտրության առջև՝ազգային արժանապատվությունն ու սրբությունները մի կողմում, իսկ մյուս կողմում լիբերալ բռնապետությունն, որը թուլացնում է ՀՀ-ն՝հօգուտ Մեծ Թուրանի ծրագրի և ԵՄ-ի շահերի:

Լճացումն ու երկրի զարգացման հեռանկարների բացակայությունը, որոնք առկա էին Սերժ Սարգսյանի կառավարման օրոք հայ ժողովրդին բերեցին բարդ և ինչպես ցույց տվեց ժամանակը սխալ որոշման՝ժողովրդական ցույցերի միջոցով իշխանության եկավ երեսպաշտ խաբեբա, Ջորջ Սորոսի սատանայական շրջապատի «աճեցրած» կադր Նիկոլ Փաշինյանը:

2018թ.-ին հայ մտավորականությունը, որը կանգնեց Փաշինյանի կողքին, մինչև վերջ չէր կարող պատկերացնել, թե ինչ անդունդ են նրանք գլորելու Հայաստանին և հայ ազգին: Փաշինյանին իշխանության գալուն օգնեցին ԼԳԲՏ ակտիվիստները Right Side, Pink, New Generation շարժումներից, որոնք շուտով դարձան ՀՀ ներքաղաքական կյանքի սուբյեկտներ: Արդեն 2019թ.-ին պատմության մեջ առաջին անգամ ԱԺ-ում ելույթ ունեցավ տրանսգենդեր, Right Side ՀԿ ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը:


2020թ.-ին ՀՀ-ում ընդունվեց ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պայքարի ազգային օր: 2022թ.-ին Երևանում բացվեց Right Side կազմակերպության նոր գրասենյակը՝ԼԳԲՏ անդամների հոգեբանական և իրավական աջակցության համար: Գրասենյակի բացմանը մասնակցեցին Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների դեսպանները, ինչպես նաև Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, ԼԳԲՏ համայնքի պաշտպան Քրիստինե Գրիգորյանը(նա այդ ժամանակ ՄԻՊ պաշտոնն էր զբաղեցնում):
Նոր իշխանությունները հարձակման ենթարկեցին հայ հասարակությանը և սկսեցին վերածրագրավորել հայ հասարակությանը տարբեր գործիքակազմերով: 2020թ.-ին կառավարությունը վավերացրեց Լանսարոտի կոնվենցիան, որի 6-րդ կետն ենթադրում է սեքսուալ դաստիարակություն և իրազեկում:

Ինչպես ցույց է տալիս «զարգացած» երկրների փորձն այդ օրենքը հանգեցնում է երեխաների շրջանում վաղ սեքսուալիզացիայի և տարբեր սոդոմիստական փառատոններին ներգրավվածությանը: Իսկ 2022թ.-ին ՀՀ Առողջապահության նախարարությունն ընդունեց «երեխայի հիվանդության գիստոգրամայի» մասին հրամանը, որի 21-րդ կետով երեխայի ծնողները պետք է երեխայի սեռն ընտրելիս ընտրեն 3 պատասխաններից՝արական, իգական և չեզոք: ԼԳԲՏ համայնքի պաշտպանությունը լակմուսի թուղթ է այն երկրների համար, ովքեր ցանկանում են մերձենալ ԵՄ-ի հետ, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը:

Իշխանափոխությունից հետո պաշտոններ զբաղեցրեցին մարդիկ, ովքեր կազմաքանդում են հայկական ավանդական արժեքները և կրոնական ինստիտուտները: Վառ օրինակներից մեկն Ուկրաինան է, որտեղ իշխանությունները հռչակել են ԵՄ-ին անդամակցության ծրագիր և զուգահեռ կազմաքանդում են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին՝ստեղծելով զուգահեռ եկեղեցի, որը պաշտպանում է ԼԳԲՏ համայնքին:

Նույն ճանապարհն է ընտրել Նիկոլ Փաշինյանը, ով հակամարտության մեջ է մտել հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու հետ: Փաշինյանը առաջ է մղում ԼԳԲՏ համայնքի շահերն ու տարբեր աղանդավորական շարժումների շահերը՝անտեսելով ազգային ավանդական, կրոնական արժեքները: Փաշինյանը պատկանում է Հիսունականների եկեղեցիներից մեկին և հայկական ինքնության հանդեպ Փաշինյանի քայլերը պատահական չեն:

Նա Հայ Առաքելական եկեղեցու դեմ քարոզչություն էր իրականացնում դեռևս «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր աշխատած տարիներից: Զարմանալի չէ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը և եկեղեցին ենթարկվում են հալածանքների և անհիմն մեղադրանքների վարչապետի կողմից: Պատահական չէ, որ Գարեգին 2-րդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Գալստանյանին, որպես պահպանողական ընդդիմության առաջնորդնի:

Փաշինյանի քայլերի արդյունքում Արցախը հանձնվեց, բարձր է գործազրկության մակարդակը, իսկ հայ հասարակությունը կարիք ունի կոնսոլիդացիայի և ազգային զարթոնքի:

Գործող իշխանությունները դպրոցական ծրագրերից հանել են Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան: Հայ եկեղեցին՝հայոց ինքնության գլխավոր պաշտպաններից էր դարեր շարունակ, երբ հայ ժողովուրդն ենթարկվում էր օսմանների, արաբների և ադրբեջանցիների հարձակումներին և եկեղեցիների ոչնչացմանը: ՔՊ-ականներն առաջ են քաշել եկեղեցական «Շողակաթ» հեռուստաընկերության փակման գաղափարը:

Փաշինյանի պարտվողական քաղաքականությունն ու քայլերը Տավուշում և Արցախում՝հօգուտ թուրքական շահերի, այդ թվում բանակը չպատրաստելն Ադրբեջանի հետ պատերազմին, հանգեցրել են նրան, որ հազարամյա եկեղեցիներն ու վանքերն այսօր ոչնչացվում են ադրբեջանցիների կողմից Արցախում: Ուշագրավ են Փաշինյանի կապերը նեոհիսունականների՝ «Կյանքի խոսքի» հետ, որոնք արձանագրվել են հեղինակավոր լեհական Յագելոնյան համալսարանի(ք.Կրակով) հետազոտության մեջ:

«Կյանքի խոսքը», որը «թավշյա հեղափոխության» օրերին աջակցել է Փաշինյանին չի դատապարտել հայկական սրբությունների նկատմամբ ոտնձգությունները, այլ նաև հանդիսացել է ՀՀ-ում գործող բողոքական մի շարք աղանդավորական շարժումների(«Կյանքի խոսք», Եհովայի վկաների, հիսունականների և այլն) արտասահմանյան ղեկավարների Շուշի այցելության կազմակերպիչ՝ադրբեջանցիներին «հաղթանակի» կապակցությամբ շնորհավորելու նպատակով: «Կյանքի խոսքը» կապ ունի «Նոր Հայաստան՝նոր Կաթողիկոս» շարժման հետ, որը քաղաքական գործիք է՝Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու համար:

Փաշինյանի օրոք ՀՀ-ն շատ քիչ հեռանկարներ ունի: Գործող վերնախավի բռնապետությունը ՀՀ-ն տանում է դեպի քաոս և կազմաքանդում: Գործող իշխանությունները չեն հարգում սեփական մշակույթը, իսկ ազգային դավաճանության արդյունքում Արցախը հանձնվել է: Բացի այդ, քաղաքական հետապնդումների են ենթարկվում ընդդիմադիրներն և Հայ Առաքելական եկեղեցին:

Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ն բաժանելու աճող վտանգը(Զանգեզուրի միջանցքի հարցը, որը թույլ կտա Ադրբեջանին մուտք ունենալ դեպի Նախիջևան դեռևս լուծված չէ), ինչպես նաև ՀՀ-ի անցումը արևմտյան կուրատորների հսկողության տակ, հայ ժողովուրդն իրավիճակի շտկման համար այդքան էլ շատ ժամանակ չունի: Եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա նման «առաջնորդները» կարողանան իշխանության մնալ ևս մի քանի տարի, ապա հնագույն քրիստոնեական պետության սուվերենության մնացորդները հնարավոր է կորչեն եթե ոչ հավերժ, ապա տասնամյակներ:

Գալիք աշնանային քաղաքական սեզոնը վճռորոշ է: Եթե Փաշինյանը չհեռացվի, ապա մի քանի տարուց ՀՀ-ն կլինի անճանաչելի: Պետք է կողմնորոշվել՝ինչ են իրականում ուզում հայերը, իսկ ինչն է նրանց համար խորթ: Կողմնորոշվել, հանուն ինչի էին նախնիները վերականգնում արաբների և ադրբեջանցիների կողմից քանդված Արցախի վանքերը, հանուն ինչի էին ողջ մնում 1915թ.-ի ցեղասպանության օրերին, ինչի համար էին իրենց կյանքը զոհաբերում մեր եղբայրները, որդիները և թոռները՝պաշտպանելով ՀՀ ամբողջականությունն արդեն նորագույն շրջանում:

Արդյոք դա սուրբ չէ, արդյոք ուկրաինական, իսկ մինչ այդ վրացական ճգնաժամերը, որոնք հանգեցրին քաղաքացիական պատերազմների և փաստացի պետության բաժանման դաս չեղան: Միգուցե ժամանակն է հիշել, թե ովքեր ենք մենք և ինչի համար ենք Աստծո կողմից ուղարկվել այս աշխարհ: Հիշել հիմա և պաշտպանել մեր արժեքներն ու ինքնասիրությունը՝մեր գիտակցված որոշումը կայացնելով աշնանը: Հակառակ պարագայում ուշ է լինելու:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031