Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու հարցի պատճառով

2024թ․ հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։20-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը Նոր Երզնկա գյուղի տարածքում կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճաբանել իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։

Բուժհաստատությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ բուժօգնության դիմած նշված անձի մոտ ախտորոշվել է «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող կույր վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս» ձևով մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նույն օրը Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի հետ վիճաբանած և նրան առերևույթ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, ով 27-ամյա երիտասարդ է։ Հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել է։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս 2024թ․ հուլիսի 12-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհով և, հասնելով Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքի մոտ, նկատել ու հարկադրաբար կանգնեցրել է իրեն վազանցող՝ Աշտարակի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցը։ Ապա իջնելով՝ մոտեցել է վերջինիս և հեռահար լույսերով մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել նրա հետ:

Վիճաբանության ժամանակ, ցուցաբերելով հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել 49-ամյա անձի հասցեին, որին զուգահեռ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին:

Դրանից հետո, 27-ամյա երտասարդը նստել է իր ավտոմեքենան և մոտ 500 մետր հեռանալուց հետո, կրկին խուլիգանական դրդումներով, հորիզոնական դիրքով փակել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհը, կրկին հարկադրաբար կանգնեցրել Աշտարակի բնակչի ավտոմեքենան։ Իր ավտոմեքենայից իջնելով և մոտենալով վերջինիս՝ երիտասարդը ձեռքում եղած դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է 49-ամյա անձի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքը։ Սակայն հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վնասվածքն ստանալուց անմիջապես հետո տուժողը մեքենայով շրջանցել է ավտոճանապարհի երթևեկելի մասը փակած ավտոմեքենան և, բարձր արագությամբ վարելով, հեռացել դեպքի վայրից։

27-ամյա երիտասրադը իր վարած ավտոմեքենայով մինչև Աշտարակ քաղաք հետապնդել է նրան, սակայն չի կարողացել կանգնեցնել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (սպանության փորձը՝ կատարված խուլիգանական դրդումներով) ներկայացվել է մեղադրանք։

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031