Արթուր Դավթյանը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացված սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարի տղամարդկանց որակավորման փուլն ավարտվեց:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը 7-րդ տեղից դուրս եկավ հենացատկի վարժության եզրափակիչ եւ կպայքարի օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար: Որակավորման փուլում Դավթյանը հավաքել է 14.666 միավոր:Արթուր Դավթյանի մասնակցությամբ հենացատկի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին:

















































