Skip to main content

Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ

Լրահոս

Մանկապարտեզում երեխային դաժան ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է ներկայացվել. նա շարունակում է գտնվել արգելանքի տակ

Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ, այս մասին Aysor.am-Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

 

Դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

 

Երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և մանկապարտեզի տնօրենը հարցաքննվել են։

 

«Մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է դաստիարակը ծեծում քնելու պառկած երեխային։ Դեպքը տեղի էր ունեցել Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզում։

 

«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում էր դաստիարակը, իսկ երեխան լացելով փորձում էր ազատվել նրանից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև