Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

44-օրյա պատերազմը խայտառակ ելք չէր ունենա, եթե ՀՀ-ում իշխանության ղեկին չլիներ հանձնողականների, պարտվողականների, հայրենավաճառների հավաքածուն. Աբրահամյան

Թուրքիայի նախագահի խոստովանությունը` Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու ու Արցախ ներխուժման գործում ուղիղ մասնակցություն ունենալու վերաբերյալ, հունից հանել է Բաքվին, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանից մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը` այն որակել են հիմքերից զուրկ` նշելով, որ Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ապահովել 44-օրյա պատերազմում:

Այստեղ նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ ռեգիոնում ներկայացված հիմնական դերակատարների համար ի սկզբանե պարզ էր Թուրքիայի ուղիղ մասնակցությունը պատերազմական գործողություններին` ահաբեկիչների հավաքագրումից մինչև օպերացիաների պլանավորում, մշակում, որոշ զինատեսակների կիրառում և այլն:

Հիմա ո՞րն է խնդիրը, որ Բաքվից նյարդայնություն են դրսևորում. կոտրվում է քարոզչական այն հիմնասյուններից մեկը, թե իրենց բանակը մարտունակության այն մակարդակին է եղել, որ պատերազմ է հաղթել, սա այն դեպքում, որ մի կողմից Թուրքիայի մասնակցությունն է եղել, մյուս կողմից ՀՀ իշխանության նպատակային տապալումները:

Երկրորդ, Ադրբեջանը միշտ փորձել է կեղծ թեզեր շրջանառել, որ հայկական կողմը 90-ականների պատերազմն արտաքին օժանդակությամբ է հաղթել, իսկ հիմա նրա գլխավոր դաշնակիցը թեման Բաքվին է վերադարձնում:

Մի բան շատ ակնհայտ է. 2020 թվականին պատերազմն այսպիսի խայտառակ ելք չէր ունենա, եթե ՀՀ-ում իշխանության ղեկին չլիներ այս հանձնողականների, պարտվողականների, հայրենավաճառների հավաքածուն»,- նշել է պատգամավոը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031