Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը համաձայնել է ընդունել մեղքը

ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհամմեդը և նրա երկու հանցակիցները համաձայնության են եկել ԱՄՆ զինվորական դատախազների հետ, ինչի արդյունքում, ինչպես գրում է ամերիկյան մամուլը, նրանք կխուսափեն մահապատժից, իսկ ԱՄՆ արդարադատության համակարգը կխուսափի տևական և ձգձգվող դատավարությունից: Այս մասին գրում է bbc.com-ը:

Ամբաստանյալները համաձայնել են իրենց մեղավոր ճանաչել, ինչի արդյունքում նրանք մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման կդատապարտվեն:

Խալիդ Շեյխ Մոհամմեդը, Վալիդ Մուհամմեդ Սալիհ Մուբարաքը բեն Աթաշը և Մուստաֆա Ահմեդ Ադամ ալ-Հավսաուին այս բոլոր տարիներն անցկացրել են Կուբայի ամերիկյան Գուանտանամոյի բազայի ճամբարում:

Խալիդ Շեյխ Մոհամմեդը ձերբակալվել է Պակիստանում 2003 թվականին, իսկ 2008 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ գլխավորը՝ 2,796 մարդու սպանությունը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ մահապարտ-ահաբեկիչների կողմից առևանգված երկու մարդատար ինքնաթիռները բախվել են Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներին։

Պենտագոնը հայտարարել է մեղադրյալների հետ գործարքի մասին՝ չհստակեցնելով դրա պայմանները, սակայն New York Times-ին հայտնի է դարձել, որ մեղադրյալները համաձայնել են ընդունել իրենց մեղքը և մահապատժի փոխարեն ստանալ ցմահ ազատազրկում։

Ինչպես հիշեցնում է BBC-ի թղթակից Ջեննի Կուման, Խալիդ Շեյխ Մոհամմեդի և նրա հանցակիցների գործը տարիներ շարունակ մնացել էր մինչդատական վարույթի փուլում, վեճերը պտտվում էին խոշտանգումների շուրջ, որոնց ենթարկվում էին մեղադրյալները հետաքննության սկզբնական փուլում։

«Միացյալ Նահանգները փորձում էր հասկանալ, թե ինչպես վարվել 2000-ականներին ԿՀՎ գաղտնի բանտերում Մոհամմեդի և մյուսների կրած խոշտանգումների խնդրի հետ: Դատախազները կանգնել էին այն հարցի առջև, թե արդյոք խոշտանգումների ժամանակ ստացված ցուցմունքներն ընդունելի են դատարանում», — բացատրում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը:

Մոհամմեդը, ըստ մամուլի հրապարակումների, խոշտանգումների է ենթարկվել, մասնավորապես, խեղդելու նմանակման միջոցով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև