Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Դավիթ Բեկի պողոտայում 8 մեքենաների մասնակցությամբ վթարից ողջ մնացածներից մեկը ևս մահացել է. զոհերի թիվը դարձավ 3

Այսօր՝ օգոստոսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Դավիթ Բեկ պողոտայում 8 մեքենաների մասնակցությամբ ողբերգական վթարի մասնակիցներից մեկը՝ Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափովել հուլիսի 22-ին Երևանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, 8 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր հուլիսի 22-ին Երևանի Դավիթ Բեկի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 2 մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում կլինիկական մահ տարած, ապա բժիշկների կողմից փրկված վիրավորի ինքնությունը։

Հիշեցնենք, որ Այդ օրը Դավիթ Բեկ փողոցում բախվել էին Երևանի բնակիչներ 50-ամյա Արտաշես Չագլասյանի վարած «ԶԻԼ» մակնիշի, 44-ամյա Տիգրան Ասլանյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները և Երևանի բնակիչ 47-ամյա Գագիկ Խաչատրյանի վարած «Nissan» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Արարատ Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի, 28-ամյա Ժիրայր Ազիզյանի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 75-ամյա Ղազար Գրիգորյանի վարած «Opel» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Սարգսյանի վարած «Toyota» մակնիշի և անհայտ անձ կողմից վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ա․ Չագլասյանը և «Volkswagen»-ի վարորդը Երևանի բնակիչ 40 ամյա Սարգիս Ղարիբյանը տեղում մահացել էին, իսկ «Volkswagen»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Սպարտակ Ավետիսյանը և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը կլինիկական մահ էր տարել  և սկզբից արձանագրվել էր նրա մահը, սակայն բժիշկներին հաջողվել էր նրան փրկել և վիրավորները գտնվում էին բժիշկների հսկողության տակ։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև