Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ամոթ է`հեռուստաեթերից լկտիաբար ստում ես՝ дешевый PR-ի համար. Հենրիխ Դանիլյանը` Անդրանիկ Թևանյանին

Հենրիխ Դանիոլյանը գրում է.

 

Լսեցի Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը և հասկացա, որ մեր քաղաքական դաշտում իրավիճակը զգալիորեն լարված է։ Մարդիկ կան, որ խառն են, չգիտեն, թե ինչ են խոսում: Դա երևի նրանից է, որ անպատասխանատու են ու շատ խղճուկ և քաղաքականապես տգետ:

Դուք կարող եք հարցնել՝ ինչու։ Պատասխանում եմ՝ քանի որ որոշ ուժեր կրկին փորձում են ՀՀԿ դեմ օգտագործել կեղտոտ, զզվելի քարոզչական հնարքներ՝ ինքնահաստատվելու համար, պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը ազդեցության տակ է գտնվում նախկին իշխանությունների կողմից։

Հիմա մի քանի հարց.
Թևանյան, Անդրանիկ, դու ու՞մ շահերի ներկայացուցիչն ես եղել, երբ տարիներ շարունակ աշխատել ես նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ։ Ո՞վ էր քո պատվիրատուն, երբ մասնակցում էիր նախագահի դեմ կազմակերպված ցույցերին և Ազատության հրապարակում цитում էիր «Իլհամ Ալիևի» խոսքը, ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին։

Դու ու՞մ կատարածուն էիր, երբ 2018 թվականին մասնակցում էիր արշավներին, ինչպես նաև նախորդ տարիների իրադարձություններին՝ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ։ Ո՞վ էր քո պատվիրատուն, երբ փորձում էիր 2018 թվականին հակապետական արկածախնդրություն կազմակերպել։

Դու ու՞մ շահերի ներկայացուցիչն էիր, երբ քո թիմում և ցուցակում հայտնվեց Զարուհի Փոստանջյանը, ով աշխատում էր ՀՀ գործող նախագահի և Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Իսկ Զարուհին, ու՞մ շահերի ներկայացուցիչ էր, երբ 2018 թվականին բեմից ցանկանում էր գովերգել թուրքական ծագմամբ իշխանափոխությունն ու հանդես գալ Նիկոլի կողքին։

Ովքե՞ր են նրանք, ովքեր քո միջոցով փորձում են իբրև թե Նիկոլին հակադրվել և հրապարակներում ՀՀԿ նախագահի դեմ դիրքավորվել։ Ես կարող եմ պատասխանել այս հարցերին, սակայն թող այս հարցերը քեզ տան մեր հարգելի քաղաքացիները, ում փորձում ես մոլորեցնել, սակայն դա քեզ չի հաջողվում, քանի որ հասարակությունը քեզ չի վստահում։

Հ.Գ. Հանրապետականների հետ, մասնավորապես Էդուարդ Շարմազանովի և իմ հետ, Սոչի քաղաքում, դու նման տեսակետներ չէիր արտահայտում։ Մեր խոսակցությանն իհարկե, չեմ անդրադառնա։ Քաղաքական դիվիդենտը երբեք մարդու բարոյականությունից ավելի կարևոր չի, և կրկին նշում եմ, որ դու հանրապետականների ներկայությամբ նման տեսակետներ չես արտահայտել, երբ դեմ դիմաց եղել ես մեր առաջ։ Ամոթ է, որ հեռուստաեթերից լկտիաբար ստում ես՝ էժանագին (дешевый) PR-ի համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031