Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ԵՄ-ն ակնկալում է, որ Ղարաբաղի հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ. Կլաար

Հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է մեկընդմիշտ շրջվել՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ  բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի. այս մասին jam-news.net-ի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը

«ԵՄ-ն շատ պարզ է այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ Ղարաբաղի հայերը կմասնակցեն կարգավորման գործընթացին, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի մասին: Ադրբեջանն այս հարցում իսկապես պարտավորություն ունի, ինչը, ինձ թվում է, չի հերքում։ Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնել և համաձայնեցնել ներառական և փոխադարձ հարգալից երկխոսության միջոցով։ Նորմալացումն ինձ համար նշանակում է բաց վերքեր չունենալ, և, հետևաբար, այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս», — ասել է Կլաարը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ երբեմն այս համատեքստում արծարծվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։

«Ինձ համար սրանք բոլորովին տարբեր հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել», — նշել է նա:

«Նախևառաջ Ադրբեջանը պարտավոր է դյուրացնել ղարաբաղցի հայերի՝ իրենց պապենական օջախներ վերադարձը։ Երկրորդը Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է։ Բնականաբար, նրանք պետք է նաև կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքները ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այդ վայրերը, եթե այդպես են ցանկանում: Դա նույնպես պետք է լինի նորմալացման արդյունք, բայց դա բոլորովին այլ հարց է՝ Ղարաբաղի հայության հարցից զատ», — ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031