Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Աշոտյանին դատարանի դահլիճում դիմավորում են ավանդական ծափերով | ՈՒՂԻՂ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիտի մարտնչեք, զադնի չտանք. Առուշանյանը` գորիսեցիներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոգին կոտրել հնրավոր չէ, սկզբունքի և գաղափարի համար պետք է և կյանք տալ դատապարտվել. Առուշանյան | Ինչ- որ տեղ, ինչ -որ բան սխալ է. Միրզոյանը համաժողովի բացմանը մեջբերեց Սարոյանին | «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստ եմ կալանքի, իմ որոշումն է հրաժարական չտալ. Առուշ Առուշանյան | ՈՒՂԻՂ. Արդյոք կկալանավորվի Առուշ Առուշանյանը. դատական նիստին զուգընթաց ակցիա Գորիսում | Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ինձ հարցնեն Ալենին ու Անին սպանենք ՀՀ հարցը կլուծվի, ես կասեմ` այո, բայց առաջինն Անիին | Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լա’վ եմ անում, մուտիլովկեք մի տարածի. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ի լրագրողին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միայն գաղթի ճանապարհին 65 մարդ է մահացել, տեսե՞լ եք՝ մի անգամ Ալիևին մի բան ասեն, մեղադրեն | Այսօրվա ընդդիմությունը մեզ համար Աստծո պարգևն է. Ալեն Սիմոնյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառուսական արշավ չի եղել, եթե ես հարձակվեմ ձեզ վրա, ինձ դիմադրելը հակաալենյան արշա՞վ կլինի

Լրահոս

Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչի անարդար մրցավարության մասին լռելն անբարոյականություն է

Եվ ՀԱՕԿ-ի պատվիրակությունն է Փարիզում եւ Կառավարության ներկայացուցիչը: Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտում կողմնակալ մրցավարությունը, խայտառակությունը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Արթուրը չի ընդունում այս արծաթը: Նա կրծքից հանեց մեդալը ի ցույց աշխարհի, որ ինքն անհաշտ է մրցավարության հետ: Բողոքարկման գործընթացը պետք է տանել մինչեւ վերջ, այլ չթողնել զուտ խոսակցությունների մակարդակին, ինչպես դա եղավ Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո: Այս անարդարության մասին լռելն անբարողայակություն է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց ԿԳՄՍ նախկին փոխնախարար, Արթուր Ալեքսանյանի ընկեր Գրիշա Թամրազյանը, որն այս օրերին գտնվում է օլիմպիական մայրաքաղաքում եւ մրցավայրից հետեւել է Արթուր Ալեքսանյանի մցրելույթներին Փարիզի Օլիմպիական խաղերում:

Պարոն Թամրազյան, Դուք այս օրերին գտնվում եք Փարիզում եւ հայտնի է, որ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտից հետո Հայաստանը բողոքարկել է: Մանրամասնեք, ի՞նչ բողոքարկում է ներկայացվել:

Փարիզի Օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցաշարում խայտառակ անարդար մրցավարություն էր: Բացի Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտից, անարդար որոշումներ եղան մեր մյուս մարզիկների նկատմամբ, իսկ Արթուրինը գագաթնակետն էր:

Արթուր Ալեքսանյանը իրանցի Սարավիին աշխատանքային գոտուց դուրս հրեց, մրցակիցը երկու ոտքով հայտնվեց գորգից դուրս, ապա երկու միավորանոց հնարք արեց: Այս պարագայում մրցավարները մեկ միավոր պետք է տային Արթուր Ալեքսանյանին, Սարավիի միավորը պետք է չհաշվեին, որովհետեւ նա աշխատանքային գոտուց դուրս էր: Այս դրվագը պետք է հասկանալի մեկնաբանվի, որպեսզի հանրությունը եւ ըմբշամարտի կանոններին քիչ տեղյակ մարդիկ ավելի լավ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել: Եթե այդ դրվագը ճիշտ գնահատվեր, մրցավարները ճիշտ դատեին, Արթուր Ալեքսանյանը 2:1 հաշվով կշարունակեր գոտեմարտը, Սարավիին հենց այնպես միավորներ չէր տրվի:

Այժմ բողոքարկման գործընթաց է սկսվել: Ես կարծում եմ, որ այս ամենի մասին լռելը անբարոյականություն է: Այս անարդարության մասին բոլորը պետք է խոսեն:

Բողոքարկումը լինում է այսպես՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) բողոք է ներկայացնում Միջազգային Օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ): Եթե մեր հայտը մերժվում է, ՄՕԿ-ը չի ընդունում, հաջորդ քայլը Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան դիմելն է, որտեղ լուծվում են մարզական վեճերը: Նախադեպ արդեն եղել է: 2023 թվականի աշխարհի առաջնությունում 87 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց թուրք ըմբիշը, հունգարացին եւ իր երկրի ֆեդերացիան բողոքարկեցին եզրափակիչ գոտեմարտը եւ, եթե չեմ սխալվում, 2 ամիս անց հունգարացի ըմբիշը ստացավ ոսկե մեդալ: Այսինքն՝ 87 կգ քաշային կարգում երկու աշխարհի չեմպիոն եղավ:

Կարծում եմ, որ այս գործընթացը պետք է արագ կազմակերպել, բոլորը պետք է խոսեն այս մասին, քանի որ Արթուրը ոչ միայն Հայաստանի, ամբողջ աշխարհի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկն է: Նա կենդալի լեգենդ է:

Մենք այստեղ որպես հասարակություն եւ ազգ գործ ունենք անելու: Արթուրը մեր երկրին բազմաթիվ հաղթանակներ ու հպարտանալու առիթներ է պարգեւում, այժմ եկել է ժամանակը, որպեսզի մենք բարձրաձայնենք այս անարդարության մասին, Արթուրին ընկալենք, ընդունենք, որպես Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի: Այս անգամ պետք է գնալ մինչեւ վերջ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւի հետ գոտեմարտում նորից ականատես եղանք մրցավարական աճպարարության, որի արդյունքով Արթուրը զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից: Տոկիոյից հետո բողոքարկումը եւ անարդարության բարձրաձայնումը մնաց խոսակցությունների մակարդակում:

Ի՞նչ դիրքորոշում եւ տեսակետ է հայտնում ՀԱՕԿ-ը այդտեղ: Պատրա՞ստ են պայքարել մինչեւ վերջ արադարությունը վերականգնելու համար, թե՞ կլինի նույն պատկերը, ինչ Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո էր:

Եվ ՀԱՕԿ-ի պատվիրակությունն է Փարիզում, եւ Կառավարության ներկայացուցիչը: Սա տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Արթուր Ալեքսանյանը չի ընդունում այս արծաթը: Նա կրծքից հանեց մեդալը ի ցույց աշխարհի, որ ինքն անհաշտ է մրցավարության հետ: Այդ մեդալն իրենը չի, իր մեդալը ոսկին է: Նա նույնը արեց նաեւ Տոկիոյում, նորից իր բողոքը ցույց տալով մրցավարությանը:

Առաջին քայլը պետք է լինի ՀԱՕԿ-ի կողմից ՄՕԿ-ին բողոք հղելը: Այստեղ գտնվելով տեղյակ եմ, որ այդ գործընթացը սկսվել է: Մերժումը ստանալուց հետո նոր պետք է դիմենք Լոզանի դատարան: Վստահ են՝ գորընթացը մինչեւ վերջ տանելու դեպքում արդարությունը վերականգնվելու է:

Արթուր Ալեքսանյանը, մենք բոլորս մինչեւ հիմա անհաշտ ենք Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչի արդյունքի հետ: Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչը գագաթնակետն էր: Արթուրը հստակ գիտի իր գործողությունները, նա մարզիչներին ասաց, որ բողոքարկեն: Ասում է՝ տեսել է, որ Սարավին երկու ոտքով գորգից դուրս էր:

Բոլորին կոչ եմ անում այս մասին բարձրաձայնեն եւ փորձեն հանրությանը պարզ դարձնել, թե մենք ինչը եւ ինչու ենք բողոքարկում: Հասկանալի է, որ շատերը չեն տիրապետում ըմբշամարտի կանոններին: Սա ուղղակի խայտառակություն է: Այս մրցավարությունը հարիր չէ Օլիմպիական խաղերին: Նաեւ հանրությանը ցանկանում եմ կոչ անել Արթուր Ալեքսանյանին ընկալել, որպես Փարիզ-2024 օլիմպիական չեմպիոն: Արթուրը ըմբշամարտի համաշխարհային պատմության մեջ դարձավ 3-րդ ըմբիշը, ով ունի 4 օլիմպիական մեդալ: Մենք գործ ունենք ոչ թե հայ ամենատիտղոսակիր մարզիկի, այլ ըմբշամարտի համաշխարհային լեգենդի հետ: Բոլորս միահամուռ ուժերով այս գործընթացը պետք է հասցնենք ավարտին: Կառավարությունը, ՀԱՕԿ-ը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան եւ հանրությունը ամեն ինչ պետք է անեն, որ օլիմպիական ոսկե մեդալը վերադարձնենք Արթուրին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30