Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան

Լրահոս

Սամվել Բաբայանը սկսել է պատրաստվել հայաստանյան ընտրություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ապաստանած արցախցի քաղաքական գործիչների շրջանում նախընտրական տրամադրություններ են տիրում: Մասնավորապես, «Միասնական հայրենիք» Արցախի խորհրդարանական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը լրջորեն է տրամադրված հայաստանյան առաջիկա նախընտրական գործընթացների հետ կապված: Նա հանդիպումներ է նախաձեռնում քաղաքական ուժերի հետ՝ առաջարկելով ձեւավորել արցախցիների դաշինք եւ միասնական ճակատով մասնակցել հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններին, որպեսզի լսելի դարձնեն իրենց խնդիրները՝ թե սոցիալական, թե Արցախ վերադարձի հետ կապված։ Մենք տեղեկացանք, որ վերջերս մի քանի նման հանդիպում է եղել:

Վերջին հանդիպմանը, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Բաբայանը բացել է խաղաքարտերը գործընկերների առաջ, ասելով, որ ինքն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, բայց կնախընտրի մեկ միասնական ճակատով մասնակցելը։ Գործընկերներն առանձնապես չեն խանդավառվել այդ առաջարկից, մատնանշել են ռիսկերն ու վտանգները: Մասնավորապես այն, որ սովորաբար իրենք են դժգոհում, որ Հայաստանում խտրական տարանջատում կա` արցախցիներ-հայաստանցիներ մասով, հիմա եթե գնան այդ ճանապարհով, ներքին թշնամանքն ավելի են խորացնելու։ Բացի այդ՝ հիշեցրել են, որ Հայաստան բռնի տեղափոխված արցախցիների զգալի մասը չունի Հայաստանի քաղաքացիություն, ուստի՝ ընտրության իրավունք, ինչն արդեն կանխորոշում է գործընթացի ձախողումը։

ԱՀ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չեն համաձայնել Բաբայանի հետ նաեւ այն հարցում, թե արցախցիների ու Արցախի խնդրով զբաղվողներ չկան, վկայակոչել են խորհրդանական «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին, որոնց հետ հատկապես վերջին շրջանում աշխատանքային համագործակցության նոր ֆորմատով քննարկում ու պետական կառավարման մարմիններին են հասցեագրում իրենց խնդիրները։

Սամվել Բաբայանը մեկ այլ առաջարկ էլ է արել՝ ձեւավորել նոր մարմին, որով կփորձեն հայաստանյան իշխանությունների հետ համագործակցել: Իհարկե, չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի` համագործակցություն ասելով, բայց ներկաները հասկացել են, որ հենց ինքն է ուզում ղեկավարել այդ մարմինը՝ դառնալով արցախցիների փաստացի ղեկավար: Այս առաջարկն էլ չի ընդունվել, նրան հիշեցրել են, որ Արցախը պետական ինստիտուտներ ունի, նոր մարմնի ձեւավորումը կնշանակի դրանց լուծարում, իսկ դա հենց իշխանությունների ուզածն է։

Ի դեպ, հանդիպման ողջ ընթացքում Բաբայանը վստահեցրել է, որ տեւական ժամանակ է չի շփվում հայաստանյան իշխանությունների հետ, սակայն նրա խոսքերին ներկաները չեն հավատացել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031