Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Կիրանցի բնակիչը հրաժարավել է 270 միլիոն դրամ փոխհատուցումից, նրան սպառնացել են կալանավորել

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Կիրանցի բնակչին 270 միլիոն դրամ փոխհատուցում են առաջարկել, նա հրաժարվել է
Կիրանցից տեղեկացա, որ գյուղի 11 ընտանիք, որոնց հարազատները զոհվել են հայրենիքի տարածքները պաշտպանելու ժամանակ, հրաժարվել են սահմանազատման անվան տակ, միակողմանի , ապօրինի կերպով Ադրբեջանին հանձնված, կադաստրի վկայականներով իրենց պատկանող հողի, գույքի համար պետբյուջեից փոխհատուցում ստանալ։ Պետական բյուջեից մեծ գումարներ են տրվել նրանց, ովքեր համաձայնվել են գործարքին։ Գյուղացիների վկայությամբ՝ որպես խանութ ծառայած վագոն-տնակի համար վճարել են 18 միլիոն դրամ, ավտովերանորոգման ոչ մեծ արհեստանոցի տարածքի համար՝ 28 միլիոն դրամ։ Դրանք Կիրանցի բնակիչներին վճարված ամենափոքր գումարներն են, տների, հողերի համար ավելի մեծ գումարներ են տրվել։ Կիրանցի մի բնակչի, որի անունը չեմ գրում՝ իր համար խնդիրներ չստեղծելու համար, առաջարկել են 270 միլիոն դրամ, սակայն նա հրաժարվել է; Գյուղի բնակիչները ասացին,որ հետո այդ մարդուն հրավիրել են Երևան, քննչական կոմիտե, որտեղ համառ տղամարդուն ասել են, որ ինքը և իր որդին դիմադրություն են ցուցաբերել ոստիկաններին, կարող են քրեական գործ հարուցել, սակայն 270 միլիոն դրամից հրաժարված կիրանցցին չի վախեցել քրեական հետապնդումից, չի գնացել գործարքի։ Կիրանցի տարածքները Ադրբեջանում հանձնելուց հետո հերոսական Կիրանցում տրամադրություն է փոխվել։ Ամեն տարի օգոստոսի 1-ին մեծ շուքով նշվում է Կիրանցի տոնը։ Այս տարի գյուղի տոնը անշուք է անցել։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց պետական բյուջեից ինչքա՞ն գումար է նախատեսված Կիրանցի բնակիչներին փոխհատուցելու համար, ինչքա՞նն է նրանց արդեն տրվել, ի՞նչ սկզբունքով է որոշվել փոխհատուցման չափը։
Մարզպետարանից պատասխանել են․ << Պպահանջվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման, քանի որ այն ունի գաղտնիության դրոշմագիր>>:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031