Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա։
«Հանդիպմանը կքքնարկվեն Բաքվի և Երևանի, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Իսրայելի և Պաղեստինի միջև իրավիճակը», — նշվում է հաղորդագրության մեջ։
Թուրք-ադրբեջանական դաշինքը ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու է սինխրոն՝Անկարան կբացի հայ-թուրքական սահմանն այն պարագայում, երբ Փաշինյանն ու թիմը բավարարեն Բաքվի բոլոր պահանջները։
Սակայն Ալիևի բոլոր պահանջները բավարարելու դեպքում՝հայոց պետականությունը վերանալու է, քանի որ Ադրբեջանն այսօրվա ՀՀ տարածքն է անվանում «Արևմտյան Ադրբեջան»։
Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում ՀՀ-ի դեմ վարում է միասնական քաղաքականություն՝փակ են պահում սահմաններն ու ՀՀ-ից պահանջում են Անկարայի և Բաքվի բոլոր պահանջների բավարարում՝Արցախի, Սյունիքի, Հայոց ցեղասպանության, Սահմանադրության և զինանշանի փոփոխության, ՀՀ՝ադրբեջանցիների վերադարձի և այլ բազմաթիվ պահանջներ։
Թուրք-ադրբեջանական դաշինքի վերջնական նպատակը՝հայոց պետականության ոչնչացումն է և Հայաստանի տարածքում թուրքերի և ադրբեջանցիների բնակեցումը։ Հայաստանը «խոչընդոտ» է Էրդողանի և Ալիևի համար՝Մեծ Թուրան կառուցելու ճանապարհին։
ՀՀ-ում իշխանափոխության պարագայում միայն հնարավոր կլինի մերժել Բաքվի և Անկարայի հայակործան օրակարգը. ՔՊ-ն պատրաստ է բավարարել թուրքերի և ադրբեջանցիների բոլոր պահանջները:
Անդրանիկ Պետրոսյան















































