Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ունեմ երկու խնդիր՝ պայքար դրսում, և պայքար դատարանում, ՀՀ-ին սպառնացող արհավիրքների պարագայում իմ անձով օրակարգ չպետք է ստեղծեմ. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն իր դեմ ներկայացված քրեական  գործի շրջանակներում ներկայացավ դատարան։ Լրագրողների հետ ճեպազրույցին Թովմասյանն անդրադառնալով դատավորի այն հայտարարությանը, թե նա խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց և պետք է բերման ենթարկել, արձագանքեց. «Ես սպասեցի, սպասեցի, որ բերման ենթարկեին, բայց ոնց տեսնում եք…»։

Ի պատասխան հարցին, թե դատավորի ճառերն ում էին ուղղված, Թովմասյանը նշեց. «Այս պահին ունեմ իհարկե ենթադրություններ, բայց նպատակահարմար չեմ համարում  դատավորի վարքագծի վերաբերյալ ենթադրություններով խոսել, մի քիչ սպասեք՝ պարզ կդառնա։ Ավարտական ճառում համապարփակ հարցերին կանդրադառնամ»։

Թովմասյանը նշեց, որ հիմնավոր չէ պնդումները, թե 131 նիստերից 70-ը նրա պատճառով չի կայացել. «Իմ պատճառով չէ, հարցրեք, թե դրանցից քանիսի բացակայություններն են ճանաչվել անհարգելի»։

Իսկ թե ինչու է առարկում լուսաբանմանը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ունեմ երկու խնդիր՝ պայքար դրսում, և պայքար մաքուր իրավական դատարանում և ես կարծում եմ, որ այն արհավիրքները, որ ՀՀ-ին սպառնում են, չպետք  է ես փորձեմ իմ անձով օրակարգ ստեղծել և լցնել դրանով, շատ կարևոր գործեր կան, քան իմ դատական գործն է»,-ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031