Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

ՔՊ-ական պատգամավորները բյուջեի հաշվին շրջագայում են, մյուսներին՝ պատժում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական աշունը կսկսի շրջագայություններով։ Նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով սեպտեմբերի 17-19-ը կմեկնի Բուդապեշտ (Հունգարիա), ապա սեպտեմբերի 25-30-ը՝ Օտտավա (Կանադա)։ 2 այցերի ընթացքում էլ մեծաթիվ պատվիրակության կազմում բացառապես իշխանական պատգամավորներ են եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ։ ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին հարցրինք՝ ինչպե՞ս են ձեւավորել պատվիրակությունները, ինչո՞ւ ընդդիմադիրներ չկան։ Ասաց, որ հայ-հունգարական խմբում ընդգրկված չէ որեւէ ընդդիմադիր պատգամավոր, իսկ հայ-կանադական բարեկամական խմբում թեպետ կան, սակայն ԱԺ նախագահը որոշել է ՔՊ-ականների հետ մեկնել․ «Այդ որոշումը կայացվել է՝ ելնելով այդ պատգամավորների ակտիվությունից, տվյալ խմբում ծավալած գործունեությունից, հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված իրենք ջանքերից»։

Կանադայի պատվիրակության կազմում են Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Սա առաջին անգամը չէ, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցի է մեկնում առանց ընդդիմադիրների, կարելի է կարծել, թե ԱԺ-ն միայն ՔՊ-ից է կազմված: Կան տեղեկություններ, որ նա ունի նախընտրելի ընդդիմադիր գործընկերներ, որոնց երբեմն տանում է գործուղումների, բայց երբեմն նրանք էլ են հրաժարվում մասնակցել, քանզի մի կողմից` դա ճիշտ չէ «մերժված» ընդդիմադիրների նկատմամբ, մյուս կողմից` հանրությունն այդ ուղեւորություններին լավ չի վերաբերվում: Ժամանակին ՀՀԿ-ի հետ բազմիցս գործուղումների մեկնած Նիկոլ Փաշինյանն ավելի վատ ավանդույթներ է ձեւավորել երկրում, քան տիրում էին նախկինների ժամանակ: Պետական բյուջեի հաշվին սրան-նրան լավություն անելը կամ ոմանց պատժելն այլեւս դարձել է իշխանական գործելակերպ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031