Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ռուսաստանում դրական են վերաբերվում փաստին, որ Հայաստանի իշխանությունը մերժել է աջակցել ՄՔԴ-ին՝ Պուտինի «ձերբակալման» հարցում

Ռուսաստանում դրական են որակել Եվրախորհրդի հռչակագրին չմիանալու Հայաստանի դիրքորոշումը։ Հռչակագրով, հիշեցնենք, խրախուսվում է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ձերբակալելու» օրդեր տրամադրելու հնարավորությունը։

Հայաստանի այս դիրքորոշումը Lenta.ru-ի հետ զրույցում դրական է որակել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպես կոչված  Միջազգային քրեական դատարանը հակառուսական կեցվածք է որդեգրել և հարվածի տակ է դրել մեր պետության ղեկավարին, Երևանի այս որոշումը արժանի է դրական մեկնաբանության»,- ասել է Կարասինը։

Նրա խոսքով՝ ՄՔԴ-ի որոշումներն ընդհանրապես միտված են հետխորհրդային տարածաշրջանի երկրների դեմ և նպատակ ունեն խաթարել նրանց միասնական դիրքորոշումները։

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների կողմից «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագիրը կրող համաժողովի արդյունքում ընդունված հռչակագրի կետերից մեկով նշվում է «Ուկրաինայի դեմ հանցագործության գործով հատուկ տրիբունալի ստեղծման անհրաժեշտության» մասին։

Ավելի վաղ  Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատել էր, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031