Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Լրահոս

Արցախի քաղաքական վերնախավն այլևս որոշել է չլռել և ՀՀ բարձր մակարդակով արված հայտարարություններին համարժեք պատասխան տալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի քաղաքական վերնախավն այլեւս որոշել է չլռել, նրանք որոշել են վերցնել իրենց նետված ձեռնոցը եւ պատրաստ են ցանկացած գրոհի։ Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արցախի լուծարումից հետո արցախցի պաշտոնյաներ գոյություն չունեն, որ դեռ մի բան էլ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստեր հրավիրեն։ Անգամ ասաց, որ Արցախի ներկայացուցչության կարգավիճակն է պետք փոխել, այսինքն` խլել արցախցիներից: ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը ՔՊ-ն նշանավորեց հակաարցախյան այլ հայտարարություններով եւս:

 

Մեր տեղեկություններով՝ նախօրեին ողջ օրն Արցախի քաղաքական գործիչները քննարկել են՝ ինչ արժանի հակահարված տալ, եւ համակարծիք են եղել, որ այսուհետ ՀՀ բարձր մակարդակով արված բոլոր նմանատիպ հայտարարություններին համարժեք պատասխան պետք է տալ, քանի որ իրենց լռությունն ընկալվում է որպես համաձայնության նշան։

Սկզբում քննարկել են չորս ֆրակցիաների անունից հայտարարության տեքստի տարբերակը, սակայն եկել են ընդհանուր հայտարարի, որ ԱԺ նախագահին Արցախի իր պաշտոնակիցը պետք է պատասխանի։ Պատմեցին, որ մի փոքր դժվար է եղել Սամվել Բաբայանի կուսակից, Արցախի ԱԺ  նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին համոզելը, այդուհանդերձ, ստացվել է։ «ԱՀ ԱԺ պաշտոնյաները (պատգամավորները), ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ եւ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել՝ անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք»,- նշված է Բաղունցի հայտարարության մեջ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև