Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք․ Զաքարյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է․

Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք…
Գրեթե բոլոր ոլորտներում ձախողված (չի ձախողվել միայն խաբեության, ստի և մանիպուլյացիայի ոլորտում) ու կապիտուլյացված կառավարությունն այսօր մեկնարկել է՝ իբրև թե համաշխարհային, հայկական 2-րդ գագաթնաժողովը: Սուտն ու դատարկամտությունն այնքան հոգեհարազատ է նրանց, որ նախկինում (հաղթանակած ու պատիվ ունեցող Հայաստանում) անցկացված “Հայաստան-Սփյուռք” 1-ին (1999թ.), 2-րդ (2002թ.), 3-րդ (2006թ.), 4-րդ (2011թ.), 5-րդ (2014թ.), 6-րդ (2018թ.) համաժողովները մի կողմ թողած՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, իբրև թե առաջին անգամ 2022թ. Հայաստանն անցկացրել է “Համաշխարհային, հայկական 1-ին գագաթնաժողովը”:
Կա՞ մեկն այս ձախողակների կառավարությունում, որ կարող է բացատրել, թե ո՞րն է տարբերությունը: Ես կասեմ. տարբերությունն այն է, որ 2018թ.-ից սկսած Հայկական Սփյուռքի բոլոր կարող ուժերը, անհատներն ու կազմակերպություններն ավելի ու ավելի են օտարվել Հայաստանի Հանրապետությունից: Իսկ Արցախը, որպես Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնության երրորդ կարևորագույն օղակ և համաշխարհային հայության համար միավորիչ գաղափարներից մեկը՝ հայաթափել ու նվիրել են հակառակորդին: Միավորիչ կարևոր գաղափարներից մեկն էլ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որի մասին Նիկոլ Փաշինյանն այսօրվա գագաթնաժողովին բառ անգամ չասեց: Եվ այս պայմաններում, երկրի կառավարության ղեկավարը խոսում է նյուվասյուկի հիշեցնող սեփական ընկալումներից (որոնց մեծ մասն առ այսօր սխալ ու կործանարար են եղել Հայաստանի համար):
Կապիտուլյացիայի, հողատվության ու համազգային աղետների գլխավոր հեղինակ Նիկոլ Փաշինյանի սեփական ընկալումների ասուլիսի վերածված գաղաթաժողովում, վերջինս ասում է, որ “ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառությունն աճել է ու շարունակում է աճել։ Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Մեր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները”: Նիկոլն իհարկե համաշխարհային գագաթնաժողովի մասնակիցներին չի հիշեցնում, թե ինչպես էր ինքը քննադատում և պայքարում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամության գործընթացի դեմ: Չի ասում նաև, որ ժամանակին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ այսօր Հայաստանի տնտեսությունը մի քանի անգամ մեծացրել է իր ապրանքաշրջանառությունն ու ազգային եկամուտները: Նիկոլը չի ասում, որ հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ-ն տնտեսապես մեծ օգուտներ քաղեց և շարունակում է ավելացնել տնտեսական գրավչությունն ու տուրիզմի ծավալների աճը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելով ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև կապող օղակ հանդիսանալու տեսանկյունից: Նիկոլը չի ասում, որ եթե չլիներ նախկին իշխանության այդ որոշումը, ապա Հայաստանն այսօր ստեղծված համաշխարհային իրադրության ֆոնի վրա, կվերածվեր աղքատության ու գործազրկության վառ օրինակի:
Փաշինյանը նաև սրտնեղել է, թե Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը, և կետերը համաձայնեցնելուց հետո, ամիսներ առաջ նոր հոդված (պահանջ) է առաջ քաշել: Զավեշտն այն է, որ Նիկոլն այդ ասուլիս-գագաթաժողովին, անկախ իր կամքից, մի այսպիսի հարցադրում է արել “Հայտնի արտահայտություն կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց ի՞նչ դասեր քաղել”: Ասեմ ինչ դասեր, հընգեր Նիկոլ. օրինակ՝ Ադրբեջանի գործողոթյուններից սրտնեղելու փոխարեն, վերցրու և կարդա 2010թ. կազանյան փաստաթղթի նախապատրաստման և չստորագրման պատմությունը: Երբ ամեն բան պատրաստ էր ստորագրման և աշխարհը գովաբանելով Սերժ Սարգսյանի համարձակ քայլերը, լավատեսորեն խոսում էր Արցախյան հիմնախնդրի կարգավորվածության մասին՝ վերջին պահին Ալիևը բերում է նոր առաջարկներ և ձախողում է կազանյան գործընթացը: Դու մի նեղվիր, որովհետև ինքդ ես մեղավոր: Քո անվերջ հանձնելուց հետո, հիմա նույն Ալիևն ավելի մեծ խաղաթղթեր ու ախորժակ ունի, ու քանի դու ես իշխանության, ինչքան էլ համաձայնվես, ինչ էլ տաս մեր երկրից՝ միևնույն է նա միշտ մի նոր պահանջ է առաջ քաշելու: Ահա, թե ինչից և ինչ դասեր պետք է քաղես:
Մի զավեշտ էլ; լսելով Նիկոլ Փաշինյանին, կարծես թե թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջել է նաև փակել հայակական ատոմային էլեկտրակայանը: Իհարկե դա ուղիղ տեսքով չի ասում, սակայն զավեշտն այն է, որ ըստ Նիկոլի “աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Բայց մեր համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ”: Եթե չկան գործող մոդուլային կայաններ, ապա ինչի՞ հիման վրա է Հայաստանը կայացրել ռազմավարական որոշում:
Ինչ վերաբեում է ԵՄ անդամակցության, հնամաշ պագրիշկեքի, սուպերմարկնետների դատարկ դարակաշարերի, վիզաների ազատականացման, տարածաշրջանում ագրեսիվ մթնոլորտի նվազեցման, ադրբեջանական գազի, և հայրենասիրության մասին Փաշինյանի անձնական դատողություններին, վստահ կարելի է ասել, որ “Հայրենիքը պետություն է, իսկ պետությունն էլ միայն Նիկոլն է”: Հենց իր ընկալումների ձեռքն է կրակն ընկել այսօրվա Հայաստանն ու Արցախը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031