Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Իրականում Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներ միջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև մեկ տոկոս կամ մեկ տոկոսից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն բավարարում, եթե հունվարի 1-ից մենք անցնում ենք ամբողջությամբ նոր համակարգի», — նշեց նա:
Ավինյանն ընդգծեց, որ այսօրվա թվերով նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր է՝ խնդրելով հունվարի 1-ին պատրաստ լինել։
«Պարոն Գրիգորյան, խնդրում եմ միասին քննարկեք՝ ինչպես եք անում, որ այս թվերը կտրուկ սկսեն աճել», — եզրափակեց նա։