Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից | Բաքվում ապօրինի պահվող Արցախ ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են | Գործարկվելու է էլեկտրաշչակ | Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում | Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք. քաղաքագետի խնդրանքը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանը թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից, հնչել են մեկուսացնելու պահանջներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխելու որոշումը անսպասելի էր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք վտանգավորր ենք հայրենիք վաճառողների, թշնամիների համար, այո, թող վախենան. Գերասիմ Վարդանյան | Սևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը | Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից | Ալեն Սիմոնյանի ելույթը Տաջիկստանում կայացած Միջազգային միջխորհրդարանական համաժողովում․ Տեսանյութ | Կրակոցներ՝ Արարատի մարզում. կրակողը բռնվել է հենց դեպքի վայրում | Հայաստանը դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը․ ՀՀ ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ճանաչու՞մ եք Արցախը որպես հայկական պետություն. Գերասիմ Վարդանյանի գործով նիստը թեժ է ընթանում

Լրահոս

Փաստաբանները միջնորդություններ են ներկայացրել` խնդրելով առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ ցուցմունք տված անձանց հետ

Սերոբ Գասպարյանի գործով կալանքի դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, այս մասին հայտնել են փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։

«Բացի այդ, քննիչին ենք ներկայացրել միջնորդություններ, որով խնդրել ենք առերեսել Սերոբ Գասպարյանին իր վերաբերյալ ցուցմունք տված անձանց հետ»,- նշված է փաստաբանների տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք` «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանին իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:

«ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»,- հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն:

Փաստաբանական թիմը հայտարարել է, որ մեղադրանքը ապօրինի է, չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից, իսկ խափանման միջոց կալանավորման համար առկա չեն պատշաճ ռիսկեր։

«Քրեական հետապնդումը համարում ենք ոչ իրավաչափ։ Միաժամանակ չենք շտապում մեղադրանքի մեջ տեսնել քաղաքական կոմպոնենտ։ Մեր ընկալմամբ՝ իրավապահ մարմինների առանձին պաշտոնյաներ ցանկացել են ընդգծել իրենց ծառայողական նվիրվածությունը և քաղաքական իշխանության համար «բացահայտել են» իշխանության յուրացման հանցանքի նախապատրաստություն»,- նշել էին փաստաբանակն խմբից:

Facebook
Twitter

Կարդացեք նաև