Ուշադրություն, ուշադրություն
Հարգելի՜ ուսուցիչներ և սիրելի՜ դպրոցականներ
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ամենաջերմ ու հուզառատ «Սերս ուսուցչիս հանդեպ» խորագրով մրցույթին
Այս մրցույթը հիանալի հնարավորություն է Ձեր երախտագիտությունը հայտնելու նրանց, ովքեր մեր աշխարհն ավելի պայծառ են դարձնում՝ յուրաքանչյուր խոսքի մեջ ներդնելով Ձեր սերն ու գնահատանքն առ ուսուցչին
Մասնակցության համար պարզապես կիսվեք Ձեր պատմությամբ՝ պատմելով,թե որքան կարևոր և անփոխարինելի է Ձեր ուսուցիչը ձեզ համար։
Դա կարող եք անել 3 տարբերակով
գրել «Լավագույն շարադրությունը»
ստեղծագործել «Լավագույն բանաստեղծությունը»
խմբագրել «Լավագույն տեսանյութը»: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://drive.google.com/file/d/1h7s4JasSb0F0Rj3gbo-0aNb4S96Mh54t/view
Կարևոր է
Մրցութային նյութերի ուղարկման վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 1-ն է։
Բաց մի թողեք ձեր ուսուցչի օրը առանձնահատուկ դարձնելու հնարավորությունը և ցույց տալու, թե որքան կարևոր է նա ձեզ համար:
#Евразия_Армения


















































