Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Ադրբեջանը Սյունիքը վերածում է «պաշարված ամրոցի»

Ադրբեջանը զավթել է Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները` հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց։ Ադրբեջանը Սյունիքը վերածում է «պաշարված ամրոցի»՝գրավելով Սյունիքի շուրջ բոլոր ռազմավարական դիրքերը, Կապանն ու Գորիսը դարձնելով սահմանամերձ քաղաքներ, իսկ Սյունիքի հարևանությամբ գտնվող Նախիջևանը՝ռազմական պլացդարմի Սյունիքի դեմ։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հայաթափի Սյունիքը՝Սյունիքը, ըստ Բաքվի ռազմավարության, պետք է կրկնի Արցախի ճակատագիրը, այնտեղ պետք է վերադառնան ադրբեջանցիներ ու բացվի «Զանգեզուրի միջանցքը»։ Փաշինյանն ու թիմն ոչինչ չեն անում Սյունիքի պաշտպանության ամրապնդման համար՝ԵՄ դիտորները փախչելու են, երբ ադրբեջանական առաջին արկերն ընկնեն սյունյաց քաղաքների վրա։ Սյունիքը պետք է վերածվի ռազմական հզոր ամրոցի՝սյունեցիները դառնան մոբռեզերվի մաս, իսկ Սյունիքի բոլոր քաղաքներն ու գյուղերը՝անառիկ ամրոցներ՝հզոր ինժեներական պաշտպանությամբ։ Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի «Հյուսիս-Հարավ» նախագիծն, որն անցնում է Սյունիքով՝չկայանա, Հայաստանը չունենա սահման Իրանի հետ, իսկ իրանական ապրանքները Վրաստան, Սև ծով ու ՌԴ գնան ադրբեջանական տարածքով։ Բաքվի հաջորդ թիրախը՝Սյունիքն է և Սևանի արևելյան ափը։ Ադրբեջանն անգամ չի էլ թաքցնում իր ռազմական նպատակները, իսկ թե ինչ են անում ՔՊ-ականները տեսնում են ՀՀ քաղաքացիները։ ՔՊ-ականները հարստանում են, վայելում են շքեղ կյանք ու պատրաստվում են տարբեր մանր արևմտամետ կուսակցությունների հետ դաշնակցած վերընտրվել 2026թ․-ի ընտրություններով։

Անդրանիկ Պետրոսյան

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև