Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ «ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին» պատժելու մասին։
«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,– հայտարարել է նա։


















































