Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Ում այդպես անմնացորդ քծնում ես, քեզ կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին

ԱԺ  նախկին պատգաավոր Ռուբեն Հակոբյանը գրում է․

Պետրոս, ասեմ՝ ինչու են քեզ մերժում
Պետրոս Ղազարյանը երեկ եթերում մի քանի անգամ հայտարարեց, որ ընդդիմադիրները մերժում են իր հրավերները։
Պետրոս, եթե քեզ մինչեւ հիմա չեն բացատրել պատճառը՝ կփորձեմ ես դա անել։
Նախ՝ խորհուրդ կտամ ծանոթանալ հեռուստալրագրության ժանրային առանձնահատկություններին։ Կարծում եմ, Պետրո’ս, կհամոզվես, որ օրվա իշխանություններին եւ հատկապե՛ս գլխավոր քայլարածին քծնելը եւ հեռուստահարցազրույցի ժանրը տրամագծորեն իրար մերժող ու բացարձակ տարբեր բաներ են: Ավելին՝ եթերում քո պահվածքը մասնագիտորեն վերլուծելով ինքդ կհամոզվես, թե ինչպիսին չպետք է լինի հեռուստահարցազրույց վարողը: (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆ-տում սովորելիս ժամանակին կուրսային եմ գրել այդ թեմայով, իսկ թեկնածուական թեզս էլ վերաբերել է քաղաքական ժուռնալիստիկային)։ Ի դեպ՝ ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա, որովհետեւ այդ շրջանում ուրիշ տիրոջ պատվերով էիր «հարցազրույցներ» վարում։ Իսկ թե ռուսական իրականությունում նատաշկան ինչ է խորհրդանշում՝ կարծում եմ լավատեղյակ ես։
Պետրո՛ս, եթե իսկապես ծանոթանաս հեռուստալրագրության ժանրային առանձնահատկություններին ու հարցազրույցավարի կանոնագրային պահվածքին եւ հաղորդումներն էլ վարես պահանջված չափորոշիչներով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները հերթ կկանգնեն քո հյուրը լինելու համար։
Հավատա՝ Պետրո՛ս…
Իսկ որ Հայաստանն այսօր հայտնվել է բավականին ծանր վիճակում, եւ մեր հավաքական քաղաքական միտքը նաեւ առողջ հարցազրույցների ու բանավեճերի միջոցով պետք է ելքեր փնտրի Հայաստանի գահավիժումը կասեցնելու համար՝ այս մոտեցումը, կարծում եմ, այլընտրանք չունի։
Facebook
Twitter

Կարդացեք նաև