Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները. «Փաստ» | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը | Մանրամասներ՝ Արցախի բնակչության համար 2025 թվականից նախատեսվող աջակցության ծրագրի մասին | «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները մանկասայլակի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ արգելված իրեր | Արարատում «Opel»-ը հայտնվել է ջրանցքում․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվել | Գայլերի հшրձակում՝ Նորատուսում | Փաշինյանը կարծում է, որ հանրային վստահությունը ոստիկանության նկատմամբ պետք է բարձրանա | Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն Բաքվում պահվող հայ գերիները. Արծվիկ Մինասյան | «Մինչև մայր չես դառնում, չես հասկանում, թե իրականում կինն ինչի միջով է անցնում». Մարիա Չանդիրյան | Շիրակում երիտասարդ ընտանիքի մահացու վթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել վարորդի ծանոթին․ մանրամասներ | Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը | Իսպանիայում սաստիկ հեղեղների զոհերի թիվը հասել է 202-ի | Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) | Հիմնանորոգվում է Թթուջուր–Նավուր ավտոճանապարհի մի հատվածը | Արձանագրել ենք չվճարման դեպքեր, մեթոդներ կկիրառենք. Ավինյանը՝ միասնական տոմսային համակարգին անցնելու խնդիրների մասին

Լրահոս

Դժվար է բռնի տեղահանման, ցեղասպանության մասին խոսելիս հասկացվել միջազգային գործընկերների կողմից, երբ երկրիդ իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է Արցախից․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ից

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում եմ. այս պահին մասնակցում եմ MEDITERANIAN FORUM-ին (Միջերկրածովյան ֆորումին), քննարկման հիմնական առանցքում Միջին Արևելքում և, մասնավորապես, Գազայում տեղի ունեցող դեպքերն են:

Ելույթ ունեցողների ճնշող մեծամասնությունը Գազայի դեպքերին ցեղասպանություն գնահատականն է տալիս, նաև խոսում են Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Իհարկե, ես շարունակում եմ խոսել Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիայի , Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մասին։

Բայց դժվար է այդ մասին խոսել և հասկացվել միջազգային գործընկերների կողմից, երբ երկիրը պաշտոնապես հրաժարվել է Արցախից և Ադրբեջանի ցեղասպանական վարքագծի մասին չի խոսում։

Խոսքս այն մասին է, որ միջազգային հարթակներում խոսում են և հավատում ազգերի ինքնորոշման իրավունքին, դատապարտում են ցեղասպանությունը, եթե անգամ դրա թիկունքում աշխարհի մեծերն են;

Այնուամենայնիվ, համոզված եմ՝ կարելի է աշխատել և Արցախի հարցը հետապնդել, բայց ոչ այս անարժանապատիվ և ազգակործան իշխանության պայմաններում, որը ոչ միայն ցեղասպանի հանցակիցն է, այլև ցեղասպանից խաղաղություն է մուրում՝ տրորելով Հայաստանի ազգային շահերն ու մեր հավաքական ապագան դնում հարցականի տակ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև