«Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում: Ո՞վ է նրանց զենք տալիս. Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ… Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան և զբաղվեն իրենց գործերով, խնդիրներով… Սա իմ նախազգուշացումն է»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևի պնդմամբ՝ «Հայաստանը միացել է վտանգավոր խաղերին և չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը»: Ալիևը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով։ Փաշինյանն ու ՔՊ-ն Արևմուտքի շահերը սպասարկելով նվազեցնում են ռազմական կապերը ՌԴ-ի հետ՝փոխարենը ստանալով չնչին զինատեսակներ՝այն էլ ՆԱՏՕ-ական չափանիշների և թանկարժեք։ Հայոց բանակը համալրված էր 30 տարի հիմնականում ռուսական, խորհրդային զինատեսակներով՝ուներ համապատասխան մասնագետները։ Այսօր Ֆրանսիան և այլ երկրներ զենքեր են վաճառում ՀՀ-ին՝հարց է ծագում, արդյոք ՀՀ-ն ունի այն մասնագետները, ովքեր կարող են տիրապետել այդ զինատեսակներին։ Ադրբեջանի զինանոցում կան ԱԹՍ-ներ՝այդ թվում կամիկաձե տեսակի և պակիստանյան կործանիչներ, որոնք կարող են գործել Ադրբեջանի խորքից՝չմտնելով հայկական ՀՕՊ-ի ազդեցության գոտի և խոցել այդ թվում ֆրանսիական զինատեսակները պահեստներում կամ առաջնագծում։ ԱԹՍ-ների(կամիկաձե) միջոցով Բաքուն կարող է շարքից հանել ֆրանսիական թանկարժեք զինատեսակներն ու նոր անցնել ցամաքային գործողությունների։ Բաքուն պատրաստվում է պատերազմի՝մի շարք զինատեսակների հարցում Ադրբեջանը դարձել է ինքնաբավ և մեծ քանակությամբ զինատեսակներ է գնել դաշնակից Թուրքիայից և Իսրայելից։ Եթե սկսվի լայնածավալ պատերազմ Ֆրանսիան ինչպես պետք է նոր զինատեսակներ կամ արկեր մատակարարի Հայաստանին՝Ֆրանսիան չունի ընդհանուր սահման ՀՀ-ի հետ, իսկ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը չեն տրամադրի իրենց տարածքներն այդ մատակարարումների համար։ Իսկ Իրանն ու Արևմուտքն ունեն թշնամական հարաբերություններ։ Ադրբեջանն օգտագործելու է Փաշինյանի հակառուսական և արևմտամետ քաղաքականությունն ու հայոց բանակի վերազինման փորձը, որպես պատրվակ նոր պատերազմ սկսելու և հայկական բանակի վերազինումը կանխելու համար։ Դա Բաքուն ներկայացնելու է, որպես կանխարգելիչ հարված՝նույն Արևմուտքը, որը միլիարդավոր դոլարների նավթ ու գազ է գնում Ադրբեջանից սահմանափակվելու է անատամ հայտարարություններով՝կողմերին կոչ անելով զերծ մնալ պատերազմից։ Փաշինյանը վատթարացնելով կապերը ՌԴ-ի հետ ՀՀ-ն միայնակ է թողնելու թուրք-ադրբեջանական հերթական հարձակման ժամանակ, իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ն պատրաստ է ՀՀ-ի վերջնական կապիտուլյացիային և Սյունիքի միջանցքի տրամադրմանը Բաքվին։
Անդրանիկ Պետրոսյան

















































