Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ ամիսներ առաջ արած առաջարկությունը «միս ու արյուն» է ստացել։ Համանուն կուսակցության առաջին հիմնադիր համագումարում՝ ապրիլի 5-ին, Արշակ Կարապետյանը հայտարարել էր Ազգային հպարտության տրիբունալ ստեղծելու մտադրության մասին։ Այդ տրիբունալը պետք է աշխատեր ներկայացուցչական կազմով, մասնագետ իրավաբաններով, տարբեր երկրների հայտնի հայազգի մասնագետներով և հրապարակեր իրավական մի փաստաթուղթ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած թիմի կատարած հանցագործությունների վերաբերյալ։ Ազգային հպարտության տրիբունալն, ի վերջո, սեպտեմբերի 25-ին հրապարակել է իր որոշումը, որը ներկայացրել է Արշակ Կարապետյանը։ Տրիբունալը, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը իշխանությանը գալուց ի վեր, պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ «Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալն ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ»,- նշվում է Ազգային հպարտության տրիբունալի որոշման մեջ։ Որոշումն առանձնահատուկ կանգ է առնում ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումների վրա, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, փաստում, որ միանգամից մի քանի առանցքային հոդվածներ են խախտվել գործող իշխանության և նրա պարագլխի կողմից։ Ազգային հպարտության տրիբունալը հիմնավորում է՝ Փաշինյանը ոչ միայն դավաճանություն է արել, այլև խախտել Սահմանադրությունը թե՛ Արցախի հայաթափման, թե՛ Ադրբեջանի հետ կեղծ սահմանազատման գործընթաց իրականացնելու հարցերում։ «Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։ Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում»,- նշում է Ազգային հպարտության տրիբունալը։ Ազգային հպարտության տրիբունալն արձանագրում է՝ Փաշինյանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով և որպեսզի արդարացնի ու օրինականացնի իր կատարած հանցագործությունները։ Փաստարկները ներկայացնելով՝ տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ, կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։ Փաշինյանը, իհարկե, ապաշխարելու որևէ միտք չունի։ Նրանից, մեղմ ասած, բարոյականություն ակնկալելու հիմքեր էլ չկան։ Գնդակն այսօր հայ ժողովրդի ներկայացուցիչների դաշտում է։ Կկանգնե՞ն նրանք, արդյոք, Արշակ Կարապետյանի կողքին, ի կատար կածե՞ն տրիբունալի կայացրած որոշումը, թե՞ կնախընտրեն անարժանապատիվ կեցվածքը, կոմֆորմիզմը, կհամակերպվե՞ն օրվա իշխանությունների դավաճանության, հայության հիմքերը խարխլելու գործողությունների հետ, թե՞ ոտքի կկանգնեն Հայաստանը թշնամուց և նրա կամակատարներից փրկելու համար։ Այս որոշումը, ինչ-որ տեղ, հասարակության համար լակմուսի թղթի դեր կարող է ունենալ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031