ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը : «Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները դրական են զարգանում»,-Կրեմլում Ալիևի հետ հանդիպմանն ասել է Պուտինը: Նա Ադրբեջանի նախագահին հրավիրել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Այսօր հանդիպում է կայանալու նաև Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները դեռ չեն ծրագրում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար:
















































