Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ ժամ առաջ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆա քաղաքի ուղղությամբ 85 հրթիռներ է արձակվել. դրանց մեծ մասը հաջողությամբ որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը, գրում է Times of Israel-ը: Սակայն որոշ հրթիռներ հարվածել են իսրայելական տարածքին, վնասներ է պատճառվել Հայֆայի արվարձաններում՝ Կիրյաթ Յամում և Կիրյաթ Մոցկինում: Զինվորականները հավելել են, որ այս փուլում քաղաքացիական անձանց համար ուղեցույցների փոփոխություն չկա։


















































