Skip to main content

Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Հայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին — Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, բարեկամներ, Շատ ուրախ ենք ձեզ ողջունել Մոսկվայում` ԱՊՀ երկրների առաջնորդների աշխատանքի շրջանակում, անցկացնել երկկողմ հանդիպում: Հենց նոր առանձնազրույցի շրջանակում մենք Նիկոլ Վլադիմիրիի հետ քննարկեցինք ընթացիկ հարցերը, բայց նման ընդլայնված կազմով կա հնարավորություն խոսելու բոլոր սկզբունքային հարցերի շուրջ, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն, և իհարկե՝ կարող ենք սկսել տնտեսական բնույթի հարցերից: Առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են բավականին արդյունավետ, հաջող: Նախորդ տարի առևտրաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այն աճել է 2,5 անգամ` հասնելով 8,2 միլիարդ դոլարի: Եթե նման տեմպերով շարժվենք, ապա դա նշանակում է, որ այս տարվա առևտրաշրջանառությունը կարող է կազմել 14-16 միլիարդ դոլար: Դա ռեկորդային ցուցանիշ է: Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան առաջատար ներդրողն է` շուրջ 4 մլրդ դոլար են կազմել ներդրումները: Եվ ինչ տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովի և գործարար խորհրդի շրջանակում` տալիս է համապատասխան լավ արդյունք: Իհարկե, շատ կարևոր է հումանիտար համագործակցությունը, մենք այժմ մանրամասն այդ մասին կխոսենք, հարգելի Նիկոլ Վլադիմիրի, այստեղ մենք պետք է լրացնենք որոշ բաներ` կապված կրթական շրջանակի հետ: Այժմ մենք խոսքը կփոխանցենք մեր գործընկերներին և դա կքննարկենք մանրամասն: Եվս մեկ անգամ բարի գալուստ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի: Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի շրջանակում բավականին մանրամասն քննարկել ենք մեր համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինի հետ: Եվ այսօր էլ, իհարկե, լավ հնարավորություն է ի մի բերել այդ քննարկումները և ուրախ եմ այդ հնարավորության համար: Շնորհակալություն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին — Շնորհակալություն Նիկոլ Վլադիմիրի, ես Ձեզ սպասում եմ Կազանում ` ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Շնորհակալություն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին — Հույս ունեմ այն օգտակար և հետաքրքիր կլինի, հնարավոր կլինի զրուցել բազմաթիվ գործընկերների հետ, որոնք նախատեսում են մասնակցել այդ աշխատանքին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031