Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Դեռևս 2017թ.-ին Սերժ Սարգսյանը բանակցել և գտել էր ԵՄ-Հայաստան համագործակցության լավագույն բանաձևը

ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․Մասնագետները պնդում են, որ Եվրոպան՝ տեխնոլոգիաների ոլորտում գնալով հետ է մնում ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Չինաստանից: Ժամանակակից Եվրոպան չունի նաև հստակ քաղաքական պատասխաններ իր իսկ առջև ծառացած մարտահրավերների մեծ մասի համար։ ԵՄ անդամ երկրների դեմոգրաֆիական, սոցիալ-տնտեսական և էթնո-քաղաքական իրավիճակը, որոշ վերլուծաբանների թույլ է տալիս եզրակացնել, որ ապագայում Եվրոպային սպասում է աշխարհի “հարմարավետ ծերանոցի” կարգավիճակը: Համաշխարհային արդի զարգացումների վրա ազդեցության տեսանկյունից նույնպես, Եվրոպան աստիճանաբար հայտնվում է աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների հետնամասում, ոչ թե առաջնագծում: Ավտանգության և կայուն խաղաղության առումով ԵՄ-ի հարևան տարածաշրջանները սկսել են զգալի վտանգ ներկայացնել: Թուրքիան ընդլայնում է իր հավակնությունները Կովկասից մինչև Լիբիա՝ չմոռանալով Կիպրոսի և Հունաստանի տարածքային ջրերի մասին։ Մերձավոր Արևելքում՝ Իրանը հեռու չէ աշխարհի «միջուկային ակումբին» միանալու հեռանկարից։ Լիբիան՝ Քադաֆիի տապալումից հետո այդպես էլ չվերականգնվեց, իսկ Թունիսն ու Ալժիրը խճճվել են ավտորիտարիզմի, իսլամացման և ժողովրդավարության ձգտումների միջև: Բացի այդ, Մաղրիբից դեպի հարավ, մայրցամաքային Աֆրիկայում, մոտակա տասնամյակներում բնակչության ակնկալվող կրկնապատկումը վկայում է Եվրամիության վրա միգրացիոն հոսքերի և ծանրաբեռնվածության կտրուկ աճի մասին: Այս ամենին եթե ավելացնենք Եվրոպական մայրցամաքում իսլամադավան բնակչության աճի տեմպերը, ապա քրիստոնեական արժեքների վրա հենված և ժողովրդավարության ջատագով եվրոպական քաղաքակրթության ոչ հեռու ապագան կդառնա խիստ անկանխատեսելի:
Արդի աշխարհաքաղաքական ռիսկերին դիմակայելուց զատ, Եվրոպան պետք է կարողանա լիարժեք մասնակցի նաև գալիք տեխնոլոգիական հեղափոխությանը։ Առաջին հայացքից ԵՄ-ն կարծես թե ունի դրա համար անհրաժեշտ գիտական ռեսուրսները։ Սակայն մասնագետները գտնում են, որ իրականում դա այդպես չէ. ավելի ու ավելի շատ հետազոտողներ, տեխնոլոգներ և ինժեներներ են մեկնում ԱՄՆ, Հնդկաստան կամ Չինաստան, որտեղ, բիզնես ստեղծելու և զարգացնելու համար գտնում են անհրաժեշտ ֆինանսավորում և բարենպաստ միջավայր։ Բազմաթիվ մարտահրավերների հետ միասին եվրոպացիները պետք է միաժամանակ լուծեն նաև իրենց ներքին խնդիրները: Գերմանիան այժմ կրում է Ուկրաինայի հակամարտության հիմնական ծանրությունը, միջուկային էներգետիկայից հրաժարվելու հետևանքներն ու Չինաստանի զարգացող արդյունաբերության հետ մրցակցությունը: Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և մի շարք այլ եվրոպական երկրների քաղաքական համակարգերը սկսել են կրել ինչպես պոպուլիզմի և այնպես էլ աջակողմյան ուժերի ակտիվացման արդյունքում ստեղծված անկայունության հետևանքները։ Իր հերթին, թուլացող Ֆրանսիան, հավանական է, որ կընկղմվի ներքաղաքական բարդույթների մեջ, որն ամենայն հավանականությամբ կձգձգվի։ Արտաքին քաղաքականությունը պետության ներքին կարողությունների արտաքին պրոյեկցիան է և անկայուն կառավարությունով Ֆրանսիան, մեծ ցանկության դեպքում անգամ, դժվար թե շոշափելի օգտակարություն ունենա իր գործընկերների համար: ԵՄ շատ երկրներում, պոպուլիստական շարժումները (անկախ նրանից՝ հասնում են կառավարությանը, թե ոչ) պաշտպանում են ազգայնական գաղափարներ, որոնք հակասում են Բրյուսելի կողմից հռչակված համաեվրոպական սկզբունքներին, տնտեսական շահերին ու գաղափարներին: Գլոբալ քաղաքականության մեջ պրոտեկցիոնիզմը վերադառնում է օրակարգ՝ լինի դա բացահայտ, ինչպես ԱՄՆ-ում, թե ավելի թաքնված, ինչպես Չինաստանում, որտեղ հնարավոր ամեն ինչ արվում է արդյունաբերական արտահանումը խթանելու համար: Այս համատեքստում, օրինակ՝ եվրոպական արևային մարտկոցների արտադրությունն ակնհայտորեն չի կարողանում հաղթահարել մրցակցությունը: Նույնը շուտով վերաբերելու է նաև էլեկտրական մեքենաների արտադրությանը: Իսկ էներգետիկ կախվածությունը, թանկ աշխատուժն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման ցածր տեմպերը վնասելու են եվրոպական արդյունաբերական և արտահանման ներուժին: Այս խնդիրներն ավելի զգայուն են դառնում, երբ աճող ռազմական սպառնալիքների ֆոնին ԵՄ անդամ երկրները իրենց բյուջեներում ավելացնում են ռազմական ծախսերը՝ ի հաշիվ այլ ոլորտների: Մեկ ամիս առաջ հրապարակվեց Եվրոպայի անհապաղ գործողությունների մասին, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի սպասված զեկույցը, որտեղ նա նշում է. “Մենք հասել ենք այն կետին, երբ առանց շտապ գործողությունների մենք ստիպված կլինենք վտանգել կամ մեր բարեկեցությունը, կամ մեր շրջակա միջավայրը կամ մեր ազատությունները”: Ավելի պարզ ազդանշան և զգուշացում ԵՄ ապագայի վերաբերյալ՝ հնարավոր չէ, սակայն Դրագիի զեկույցն առայժմ լռության է մատնվել ԵՄ անդամ երկրների քաղաքական համակարգերում: Կարծում եմ գլխավոր պատճառն այն է, որ գիտակցելով իրավիճակի լրջությունը, ԵՄ-ն այնուամենայնիվ իր մեջ չի գտնում համապատասխան վճռականություն՝ իրավիճակին համահունչ քայլեր անելու և քաղաքական պատասխանատվություն վերցնելու համար: Այսպես շարունակելու դեպքում, պոպուլիզմի ալիքն ավելի ու ավելի է տատանելու Եվրոպան ու քայքայելու նրա միասնական հեռանկարներն ու արժեքային համակարգը:
Այս խորը անորոշությունների, աշխարհաքաղաքական ու ժամանակագրական առումով ամենաանբարենպաստ իրավիճակում ՀՀ-ում կան խմբեր, որոնք չգիտես ինչու, կարծում են, որ հենց հիմա է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու ժամանակը: Այս գործընթացը քաղաքական իմաստով նույնիսկ չգիտեմ թե ինչպե՞ս անվանել, ֆանտազիա՞, ինքնախաբեությո՞ւն, թե երազանքի վնասակար ավանտյուրա: ԵՄ-ն այսօր հաճույքով կազատվեր իր համար ավելորդ ծանրություններից: ԵՄ լոկոմոտիվ երկրներն անգամ չգիտեն, թե իրենց ապագան ի՞նչ տեսք է ունենալու: ԵՄ-ին ընդհուպ մոտեցած և վիզաներն ազատականացրած մեր հարևան Վրաստանը, գնահատելով համաշխարհային զարգացումների հավանական ընթացքը, հանուն իր ապագայի՝ այսօր փորձում է վերադառնալ ելման դիրք: ԵՄ-ն բացահայտ հակամարտության մեջ է ՌԴ հետ և մեղմ ասած՝ դժվար հարաբերություններ ունի Իրանի հետ: Եթե Թուրքիան և/կամ Ադրբեջանը, օգտվելով Նիկոլի բազմաթիվ սխալներից ու միտումնավոր դավադրություններից, առ այսօր չեն “խժռել” Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է: Այս ամենը մի կողմ թողած՝ ամեն գնով խաղաղություն երազող, տնտեսության և եկամուտների գերակշիռ մասը ԵԱՏՄ հետ կապած մեր երկրում ստորագրահավաք են անում՝ ևս մեկ առիթ ստեղծեն նոր պատերազմի համար (ստորագրելով), թե՞ ո՛չ (չստորագրելով):
Կան “իսաններ”, որոնք կարծիք լսելիս՝ հեղինակներին վերագրում են պրոռուսական կամ պրոարևմտյան գծի կողմնակիցներ: Ինձ համար կարևորը եղել և մնում է իմ պետության շահը, և միևնույն է, թե ո՞վ, ինչպե՞ս կմեկնաբանի: Դրանց պետք է մի կողմ թողնել և բաց տեքստով խոսել մեր ժողովրդի հետ: 2018թ-ից սկսած առ այսօր մեր ժողովուրդը խաբվում է: Խաբում են՝ ահռելի վնաս պատճառում, նորից խաբում, նորից տանում պատերազմ, նորից ահռելի վնաս պատճառում և այսպես շարունակ: Խաբում են՝ ասելով Արցախը Հայաստան է և վերջ և կործանում Արցախը: Խաբում են խաղաղություն ասելով, և աղետաբեր պատերազմներ բերում ժողովրդի գլխին: Խաբում են անկախություն ասելով ու կուլիսներում հեզաճկուն կատարում են Ադրբեջանի և այլ երկրների հակահայկական պահանջները: Հիմա էլ խաբում են Եվրոպա ասելով, որ հաջորդ օտար ռազմաճակատի համար պարարտ հող նախապատրաստեն…
Եվրոպայի հետ համագործակցությունը ոչ ոք չի չեղարկել և չի կարող չեղարկել: Համագործակցեք այնքան, որքան որ մեր երկրի ու ժողովրդի շահերից է բխում և գլխներիցդ մեծ գործեր մի բռնեք, որոնք ավելի են վտանգելու գոյություն չունեցող և թշնամու կամքից կախված անվտանգությունն ու քայքայման տանեն սոցիալ-տնտեսական համակարգը:
Դեռևս 2017թ.-ին նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել և գտել էր ԵՄ-Հայաստան համագործակցության լավագույն բանաձևը՝ իր ղեկավարած երկրին տալով ԵՄ հետ համագործակցության հնարավոր լավագույն պայմաններ ու հեռանկար: Դա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (CEPA), որը կարելի է ասել, լավագույն մոդելն էր Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության համար: Եվ եթե այս ապաշնորհ ու ազգադավ կառավարիչները կարողանային այն ծառայեցնել Հայաստանի շահերին՝ այսօր գուցե այս ողբերգական իրավիճակում երկիրը չգտնվեր:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031