Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

Մի՛ հավատացեք համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներին․ ՆԳՆ

ՆԳՆ հրապարակում․ «Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է». այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել էր գայթակղությանը, նույնիսկ վճարել 600 հազար դրամ: Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։ «Ինքը Տելեգրամյան ալիքի հասցեն տվել է, կապվել եմ հետը, զանգել եմ, օր ու ժամ է նշանակել, ասել է՝ հերթագրում եմ քեզ, սեպտեմբերի 12-ին կգնաս Էրեբունի՝ մռու: Գնացել եմ, զանգել եմ իրեն, ասել է՝ հեթագրման համար կտրոն քաշի: Քաշել եմ, հետո ասել է քո ու կնոջդ հետախոսի համարները, կտրոնների համարները ու սոցիալական քարտի թվերը գրի, նկարի ուղարկի, էսա քեզ հաղորդագրություն կգա, կոդ կգա, ես էլ միամտաբար ուղարկել եմ»,-ասում է քաղաքացին։ Այսպես կոչված՝ օգտատերը քաղաքացուն կայքի միջոցով ուղարկել էր նրա և կնոջ վարորդական իրավունքի վկայականները՝ լուսանկարով, ստորագրությամբ և տրման ամսաթվով։ «Մինչ այդ ցույց էր տվել վարորդական վկայականի տեսքը: Այդքանը տեսնելով՝ հավատացել ու վճարել եմ յուրաքանչյուրիս համար 300 հազար դրամ»,-ասում է քաղաքացին։ Այս ամենից հետո տուժողը չի կարողացել կապ հաստատել օգտատիրոջ հետ, իսկ որոշ ժամանակ անց նաև ջնջվել է նրա հետ գրագրությունը։ Հոկտեմբերի 5-ի առավոտյան տուժողն այս մասին հաղորդում ներկայացրեց ոստիկանության Կենտրոնական բաժնում։ Խարդախության ներկայացվող դեպքը վստահաբար եզակի չէ։ Խաբեության զոհ են դառնում մարդիկ, որոնք սոցիալական մեդիայում (և ինչու միայն) շրջանառվող ցանկացած տեղեկատվության հավատում են անվերապահորեն, տրվում գայթակղիչ առաջարկներին, հաճախ լավ գիտակցելով, որ շրջանցում են օրենքը և օրինականությունը։ Հարգելի՛ քաղաքացիներ, լինենք օրինապահ և օրինահարգ, նաև՝ անպայման մեդիագրագետ. սոցիալական ցանցերում առկա տեղեկատվական հոսքերը բերում են նաև ապատեղեկատվության ահռելի քանակ։ Մի՛ հավատացեք համացանցում շրջանառվող կասկածելի և գայթակղիչ առաջարկներին, որ չդառնաք խարդախության զոհ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031